ՌԴ ԱԳՆ-ն «ֆեյք» է անվանել տեղեկատվությունը, թե Թրամփը գաղտնի տվյալներ է փոխանցել Լավրովին
Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հերթական կեղծիք է անվանել այն տեղեկությունը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ իբր թե գաղտնի տվյալներ է փոխանցել վերջինին Սիրիայում «Իսլամական պետության» մասին։ Իսկ տեղեկությունները Թրամփը մասնավորապես ստացել է ամերիկյան հետախուզությունից, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Հիշեցնում եմ, որ մայիսի 11-ին ես նախազգուշացրել եմ. ամերիկյան լրատվամիջոցները, ըստ երեւույթին, մի քանի օր անց, ծրագրել են «սենսացիա» բացահայտել՝ Լավրովի եւ Թրամփի հանդիպման վերաբերյալ։ Նրանք մտածում էին նաեւ այն «զարդարել» հանդիպման ոչ պակաս «գաղտնի» լուսանկարներով, ինչը հերթական կեղծիքին հիմնավորվածություն եւ արժանահավատություն կհաղորդեր»,-Facebook-ի իր էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սակայն տեղեկատվական քարոզարշավի ծրագրի այդ մասը մենք ի չիք դարձրեցինք՝ հրապարակելով լուսանկարներն այնպես, ինչպես ենթադրում են մասնագիտական էթիկայի բոլոր օրենքները», -հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ The Washington Post պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում ԻՊ-ի մասին «գաղտնի տեղեկություն» է հայտնել վերջինին՝ «սպառնալիքի տակ դնելով ԻՊ-ի վերաբերյալ տեղեկություններ հաղորդող կարեւորագույն աղբյուրին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)