Մամեդյարովի՝ CBC-ին տված հարցազրույցում մի քանի հետաքրքիր թեզ կա
Մամեդյարովի՝ CBC-ին տված հարցազրույցում մի քանի հետաքրքիր թեզ կա՝
1. շատ վաղուց չէր խոսել պատերազմական լուծման մասին, էս անգամ շատ հանգիստ ասեց՝ դե հա, պատերազմը ու բանակցությունները զուգահեռ կարան և լինեն, պրիչոմ մի քանի անգամ ակնկարկելով՝ սպառնաց,
2. Լավրովի պլանի մասին խոսեց, էս մասով կուզեմ տեսնել ԱԳՆ պարզաբանումը, որ չկա սեղանին դրված նման փաստաթուղթ,
3. անվտանգության մասին ևս մեկ անգամ խոսեց՝ կապելով դա խաղաղապահների ու փախստականների անվտանգ վերադարձի հետ։ Դա իրենց տեսլականն է, առաջարկեց մերն էլ ասվի, և այո՛, մեր տեսլականը անվտանգության մասով հստակ պետք է ներկայացվի,
4. ընդհանուր դժգոհ է բանակցություններից, դա զգացվում է։ Անընդհատ խոսում է հայ հասարակության էմոցիոնալ վերաբերմունքի մասին և դա շատ լավ է, որ հասկանում են՝ ինչքան զգայուն է էդ թեման մեր համար ու ինչքան ֆոկուսացված ենք հայանպաստ լուծման վրա մենք՝ հասարակությունը,
5. առաջ է բրդում Ղարաբաղի երկու համայնքների շփման թեման ու էս մասով հստակ պիտի բացատրվի՝ ինչի է էդ ձևակերպումը և ֆորմատը անընդունելի մեր համար,
6. պնդում է, որ այնուամենայնիվ ո՛չ հանդիպումներ են, ո՛չ կոնսուլտացիաներ, այլ՝ բանակցություններ, և դա պարտադրում են Մինսկի խմբի համանախագահները։ Էս մասով էլ կուզեի լսել պաշտոնական արձագանք,
7. լրագրողների այցի վերաբերյալ փորձում է սվաղի Արցախի մասնակցությունը, բայց շատ խնդալու է էդ մերժողականությունը, եթե էդ ձևաչափին համաձայնվել եք, էլ խռխռալը ո՞րս է
8. կարմիր գծերը քաշել է Ադրբեջանը ու դիրքավորվել է՝ փորձելով մեզ ներկայացնել որպես դեստրուկտիվ կողմ։ Ստեղ շատ լուրջ, համապարփակ մեկնաբանության խնդիր կա մեր կողմից՝ բոլոր հակափաստարկները ներկայացնելով:


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...