Լրատվամիջոցները հայտնել են՝ ով կարող է կանգնած լինել մասշտաբային կիբեռհարձակման հետևում
Ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր համակարգիչներով տարածված վիրուսային ծրագրի հետևում կարող է կանգնած լինել ԿԺԴՀ-ի հետ կապված հաքերների խումբը: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով ամերիկյան Symantec ընկերության և ռուսական «Կասպերսկու լաբորատորիա»-ի փորձագետներին:
Թերթի տվյալներով՝ երկու ընկերությունների վերլուծաբանները ստացված տեղեկատվության ուսումնասիրությունից հետո եկել են եզրակացության, որ կիբեռհարձակման հետևում կարող է կանգնած լինել անցած տարի Բանգլադեշի կենտրոնական բանկի միջոցներից գողության և 2014 թվականին Sony ընկերության վրա իրականացված հարձակման հետ կապված Lazarus հաքերների խումբը:
«Կասպերսկու լաբորատորիայի» ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Մեքսիկան WannaCry վիրուսից Լատինական Ամերիկայում առավել շատ տուժած երկիրն է և հինգերորդն է աշխարհում՝ Ռուսաստանից, Ուկրաինայից, Չինաստանից և Հնդկաստանից հետո:
Ամբողջ աշխարհով մասշտաբային կիբեռհարձակումը սկսվել է ուրբաթ՝ մայիսի 12-ին: Ինչպես հայտնի է դարձել, հաքերներն օգտագործել են ԱՄՆ ազգային անվտանգության գործակալութան փոփոխված ծրագիրը: Եվրապոլի տնօրեն Ռոբ Ուեյնրայթը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում մասշտաբային կիբեռհարձակման հետևանքով մայիսի 12-ից ի վեր տուժել է ավելի քան 200 հազար օգտատեր՝ 150 երկրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)