Բրդուջ եւ հոթ դոգ, բայց 100 միլիոն դրամի փոխանցում
Ամիսներ առաջ տեղեկացրինք, որ Սայաթ-Նովա փողոցի նորակառույց էլիտար շենքի մի հատվածում տեղ է զբաղեցրել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ հիմնելով հերթական գրասենյակը: Մի հսկա ցուցանակ վկայում էր այդ մասին:
Հետո Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը սկսեց ջղաձգորեն հերքել այս տեղեկությունը: Հիմա այդ ցուցանակը չկա, բայց գրասենյակը կա: Քաղաքացիական պայմանագրի գործերը լավ են, շատ լավ:
Օրեր առաջ իմքայլական պատգամավորներից մեկը վստահեցնում էր, թե իրենց կուսակցության բյուջեն ձեւավորվում է բացառապես անդամավճարներից եւ ահա ինչ է պարզվում. անդամավճարներով բյուջե ձեւավորող կուսակցությունը 2018թ. նոյեմբերի 27-ից մինչեւ նույն թվականի դեկտեմբերի 7-ը չորս անգամ խոշոր չափի փոխանցումներ է արել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամին՝ հատկացնելով հարյուր հազար դրամ:
Մի կողմից մարդկանց ասում են ինչ տոնական սեղան, ինչ ծախսեր, մյուս կողմից առանձնատունը նորոգում են 200 հազար դոլարով, 56 միլիոնով ուզում են օդանավ գնել, կես միլիոնանոց ուղեւորություն են կազմակերպում ԱՄՆ:
Նոր տարին դիմավորեք հոթ դոգ եւ բրդուջ ուտելով, կոչ են անում բնակչությանը, այն բնակչությանը, որի մեկ երրորդը աղաքատ է, իսկ իրենք հարյուր միլիոն դրամի փոխանցում անում, էլիտար շենքում գրասենյակ բացում, բայց հետաքրքիրն այն է, որ մի մեկ երրորդանոց զանգված դեռ այս ամենով հիանում է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին