ԱՄՆ-ից Էրդողանը կվերադառնա ձեռնունայն. ամերիկացի փորձագետ
Կոլումբիայի համալսարանի Մարդու իրավունքների ուսումնասիրման կենտրոնի ամերիկացի փորձագետ Դեյվիդ Ֆիլիփսը Boston Globe պարբերականի իր սյունակում, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպմանը, նշել է, որ Թրամփի հետ գրկախառնություններից ու լուսանկարվելուց բացի Էրդողանը շատ բան չպետք է ակնկալի, քանի որ ԱՄՆ-ից Էրդողանը կարող է վերադառնալ ձեռնունայն:
Ըստ նրա՝ Սիրիայում քրդերի հետ համագործակցությունը դադարեցնել և Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը պահանջող Էրդողանին կարող են առաջարկել Գյուլենին՝ քրդերի հարցում լռելու պայմանով, քանի որ Սիրիայում հակաահաբեկչական պայքարում քրդական ջոկատները մնում են ամենավստահելի դաշնակիցն ԱՄՆ-ի համար, որից նրանք հրաժարվել չեն կարող:
Այնուամենայնիվ, փորձագետը նշում է, որ այս տարբերակն էլ քիչ հավանական է, և Գյուլենի արտահանձնումը չի կարող լինել քաղաքական որոշում. հարցը պետք է լուծվի միմիայն իրավական հարթությունում:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)