«Երեկ ամուսինս ստացել է լոգասենյակում արված իմ լուսանկարը». Վերա Բրեժնեւան անկեղծացել է
Երգչուհի Վերա Բրեժնեւան խոստովանել է, որ երբեմն գայթակղիչ լուսանկարներ է անում ու ուղարկում ամուսնուն՝ կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեին։ Այս մասին նա հայտնել է բլոգեր Կարեն Ադամյանի YouTube-յան շոուի ընթացքում։ «Կարող եմ ինձ թույլ տալ յուրաքանչյուր լուսանկար, որը ցանկանում եմ։ Երեկ ամուսինս ստացել է լոգասենյակում արցած իմ նկարը»,- ասել է երգչուհին։
Նրա խոսքով՝ ինքն ու ամուսինը սիրում են միասին ժամանակ անցկացնել։ Վերա Բրեժնեւանն եւ Կոնստանտին Մելաձեն հաճախ են ֆուտբոլ նայում, թեեւ չեն կարող իրենց այդ սպորտաձեւ երկրապագու անվանել։ Երբեմն դիտմանը միանում են նաեւ երեխաները, եւ հրաշալի ընտանեկան երեկո է ստացվում։

«Որպես տղամարդ՝ նա ինձ սովորեցրել է համբերատար լինել, որովհետեւ ես նախկինում շատ անհամբեր էին, շատ կտրուկ։ Նա ինձ սովորոեցրել է, որ հարկավոր է համբերատար լինել»,- ասել է Վերա Բրեժնեւան։

Ի դեպ, համացանցում դեռ պտտվում են տեղեկություններ, որ արտիստի ամուսինը՝ պրոդյուսեր Կենստանտին Մելաձեն, տարվել է այլ կնոջով։ Խոսքը «Վիա Գրա» խմբի 31-ամյա մասնակից Էրիկա Հերցեգի մասին է։ Իբրեւ վառ շիկահերը հիացրել է պրոդյուսերին եւ շուտով նրան կխլի ընտանիքից։

Ընդ որում, երբ լրագրողները Վերա Բրեժնեւային հարցրել են հնարավոր ամուսնալուծության մասին, նա չի հերքել եւ կտրուկ պատասխանել է. «Ձեզ դա այդքան անհանգստացնո՞ւմ է»։ Օրերս Վերան դարձել է «Comedy club»-ի հերթական թողարկման հյուրը, որի ընթացքում սթենդափի ժանրում պատմել է՝ ինչ է նշանակում լինել Ռուսաստանի ամենասեքսուալ կանանցից մեկը։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա