Տատյանա Բրուխունովան չի հերքել եւ չի հաստատել Պետրոսյանի հետ ամուսնության մասին լուրերը
74-ամյա Եվգենի Պետրոսյանի եւ 30-ամյա Տատյանա Բրուխունովայի հարսանիքի մասին տեղեկատվությունը շաբաթվա ամենաքննարկված թեմաներից էր։ Այն մասին, որ արտիստն ու նրա օգնականն օրինականացրել են հարաբերությունները, լրագրողներին հայնի է դարձել հումրիստի ընկերոջից, որը խոտովանել է, որ ՔԿԱԳ-ում արարողությունը տողի է ունեցել դեկտեմբերի սկզբին։ Հումորիստի օգնականը մեկնաբանել է լուրերը։
Նա հերթական անգամ հայտարարում է, որ չի պատրաստվում մեկնաբանել անձնական կյանքը։ Տատյանայն զայրացած է, որ իրեն ընդունում են միայն որպես Պետրոսյանի զույգ։

«Ես ինքնուրույն մարդ եմ։ Եվ ոչ թե արտիստ Եվգենի Պետրոսյանին լրացնողը։ Այդ առնչությամբ բոլորի խնդրում եմ այլեւս այստեղ չզբաղվել այդ թեմայի հետ կապված դատարկաբանությամբ»,- գրել է Բրուխունովան՝ հայտարարելով, որ չի պատրաստվում ոչնչի համար արդարանալ եւ մեկնաբանություն տալ։
«Խնդրում եմ նաեւ ինձ չդիմել այս կամ այն հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, որը կապված է իմ անձնական կյանքի հետ։ Դա հնարավոր չեմ համարում։ Ես ոչինչի համար չպետք է ոչ ոքի առաջ արդարանամ։ Ես իրավունք ունեմ տնօրինել իմ անձնական ժամանական ու տարածությունն այնպես, ինչպես ճիշտ եմ համարում առանց նայելու «բարին կամեցողներին»»,- կարծում է Տատյանան։

Նա դիմել է նաեւ լրագրողներին՝ վերջիններիս «գիշակեր» անվանելով։ Ի դեպ, Պետրոսյանն ու Բրուխունովան մի քանի տարի է՝ ինտրիգ են պահում՝ թեժացնելով սիրավեպի մասին տեղեկությունները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ