Washington Post-ը պատահաբար հրապարակել է Պենտագոնի ղեկավարի բջջային հեռախոսահամարը
Washington Post պարբերականը պատահաբար հրապարակել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի բջջային հեռախոսահամարը: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ համարը պատկերված է եղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիկնապահ Քիթ Շիլլերի մասին հոդվածին կցված լուսանկարում:
Հոդվածի հրապարակումից հետո թերթի խմբագրություն է զանգահարել ընթերցողներից Փոլ Ռեդմոնդը եւ հայտնել, որ լուսանկարում Քիթ Շիլլերը մի քանի փաստաթուղթ է բռնել: Ռեդմոնդի խոսքով՝ թղթերից մեկին գրություն է փակցված, որի վրա կարելի է տեսնել հեռախոսահամար եւ Մեթիսի անունը:
Թերթի աշխատակիցներից մեկը զանգահարել է հեռախոսահամարով եւ ինքնապատասխանիչի ձայնը լսել: «Այդ նա էր (Մեթիսը)»,- գրել է լրագրողը: Պարբերականում նշել են, որ լուսանկարը ջնջել են: «Մենք պետք է երջանիկ լինենք, որ Քալիֆորնիայից Փոլ Ռեդմոնդն այն (համարը) ռուսներից ավելի շուտ է տեսել»,- ասել են խմբագրությունում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)