«Սովորելու ժամանակն է». Քիմ Քարդաշյանը պատրաստվում է փաստաբանի որակավորման քննություններին
Ամերիկյան Keeping Up With The Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ մակագրելով՝ «Սովորելու ժամանակն է», գրում է Daily Mail-ը:
Լուսանկարում իրապատում շոուի աստղը, որը պատրաստվում է փաստաբանի որակավորման քննություններին, վառ դիմահարդարմամբ և հավաքած վարսերով է:
Քիմը, կարծես, բոլորովին էլ անհանգստացած չէ առաջիկա քննությամբ. նա իր գրքերի կույտի առջև նստած անխռով տեսք ունի, գրում է աղբյուրը:
Նշենք, որ քրեական իրավունքի ոլորտում խորանալու հեռանկարը ոգեշնչել էր իրապատում շոուի աստղին սկսել պատրաստվել փաստաբանի որակավորման քննություններին:
Չնայած նրան, որ Քիմը համալսարանում իրավաբանական կրթություն չի ստանում, նա իրավունք ունի փաստաբանի որակավորման քննությունները հանձնել այլընտրանքային ճանապարհով՝ փաստաբանի և դատավորի հետ պատրաստվելուց հետո:
Ապրիլին Քիմը Vouge-ի հետ զրույցում հայտնել էր, որ ուսանում է փաստաբանների մոտ, և հույս ունի, որ 2022 թվականին կկարողանա հանձնել քննությունը և փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալ:
Ամիսներ առաջ Հայաստան կատարած այցելության ժամանակ իրավագիտական կրթություն ստանալու ցանկության վերաբերյալ հարցին Քիմը պատասխանել էր. «Ցանկանում եմ իրավագիտական կրթություն ստանալ, քանզի կարծում եմ՝ որքան շատ ծանոթանամ իրավունքին, այնքան լավ կկարողանամ օգնել դրանց մեջ փոփոխություններ իրականացնելու հարցում: Կարծում եմ՝ իմ որոշման մեջ հայրս, այնուամենայնիվ, իր դերակատարումն ուներ: Դեռևս տարիներ առաջ նա ինձ հայտնել էր, թե որքան դժվար է իրավագիտության ոլորտ մուտք գործելը»:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ