Լեգիտիմ է այն իշխանությունը, որը կարողանում է կառավարել․ Վիկտոր Սողոմոնյան
Լեգիտիմ է այն իշխանությունը, որը կարողանում է կառավարել, ունենում է որոշակի հաջողություններ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, ներքին համերաշխություն է հաստատում երկրի ներսում։ Իսկ այս իշխանություններն այդ լեգիտիմությունն ակնհայտորեն չունեն։
Tert.am–ի հետ զրույցում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում նշված մտքին, թե «երկիրը ղեկավարելու անունակությունը, աշխատանքում համակարգվածության բացակայությունը խթանել են իշխանությունների ակտիվ ապալեգիտիմացումը»` ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Կարելի է վիճել՝ իշխանություններն ընտրվել են լեգիտի՞մ, թե ոչ լեգիտիմ կամ բնակչության 30 տոկոսն է քվեարկե՞լ, թե ոչ, բայց ֆունկցիոնալ լեգիտիմությունն իշխանությունները կորցնում են»,–ասաց Սողոմոնյանը։
Անդրադառնալով հարցազրույցում հնչած մտքին, թե երկրում ստեղծված իրավիճակը հանգեցնելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Կառավարման հմտություններ չունեցող իշխանության պատճառով, ի վերջո, երկրում առաջանալու է ճգնաժամ։ Եթե մի իշխանություն խարսխված է մեկ անձի պաշտամունքի վրա և չկա քիչ թե շատ աշխատունակ քաղաքական թիմ, ապա պարզ է, որ այդ ամենը հանգեցնելու է քաղաքական ճգնաժամի, ինչն էլ կավարտվի արտահերթ խորհրդարանական ընտրություններով»։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին