Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Հայաստանի ողջ տարածքում իրականցված հարցումները նպատակ են ունեցել պարզել հասարակության վստահության մակարդակը կառավարության աշխատանքի, դատաիրավական համակարգի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ, Facebook-ում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։
Իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը. IRI
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute, IRI) հրապարակել է Հայաստանում իրականացրած հարցման արդյունքները: Հայաստանի ողջ տարածքում իրականցված հարցումները նպատակ են ունեցել պարզել հասարակության վստահության մակարդակը կառավարության աշխատանքի, դատաիրավական համակարգի, սոցիալ-տնտեսական բարեփոխումների վերաբերյալ:
Համաձայն IRI-ի հարցման արդյունքների, Հայաստանի իրավապահ մարմիններից ժողովրդի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դատարանը: Ընդ որում, Սահմանադրական դատարանը հանրության համար ավելի վստահելի է, քան դատախազությունը-դատախազական համակարգը և դատարանները:
Եվ այսպես, Սահմանադրական դատարանը վայելում է 40 % վստահություն, դատախազությունը՝ 38 %, իսկ մյուս դատարանները՝ 36 %:
Այս հարցման արդյունքները պարզապես ջախջախում են իշխանության ներկայացուցիչների և անձամբ Նիկոլի Փաշինյանի կողմից ներկայացվող այն մերկապարանոց «հիմնավորումը», թե Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը պետք է հրաժարական տա, քանի որ, իբր, չի վայելում ժողովրդի վստահությունը: Այս հարցումն ապացուցում է ուղիղ հակառակը՝ Սահմանադրական դատարանը վայելում է ժողովրդի վստահությունը:
IRI-ի հարցման արդյունքները լավագույնս հիմնավորում են, որ այս իշխանությունն իր առջև խնդիր է դրել ոչնչացնել անկախ Սահմանադրական դատարանը և ուզում է իրեն ենթակա կազմ ձևավորել: Դա է պատճառը, որ խորհրդարանական մեծամասնությունն, անտեսելով բոլոր ողջամիտ փաստարկներն, այսօր ընդունեց ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի ամոթալի օրենքը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի