Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները Միխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկից Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսի Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Պետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Ferrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված է Արսենալը հերթական երեք միավորը վաստակեց ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

ԱԺ արտահերթ նիստ կգումարվիFlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթներըՄիխայիլ Ֆրիդմանին և Ալիշեր Ուսմանովին Շվեյցարիան հանել է պատժամիջոցների ցանկիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ Ֆորեստ Գրին Ռովերս ֆուտբոլային ակումբը հանդերձարանը վերածել է կանաչապատ օազիսիՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է ՉինաստանինՆոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էFerrari ընկերության առաջին էլեկտրական ավտոմեքենան սպառված էԱրսենալը հերթական երեք միավորը վաստակեցՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը
Կարծիք

Ես ու մեր թիմը զրկվել ենք ֆինանսավորումից, որովհետև հանդես ենք գալիս ապազգային ու հակահայ քաղաքականության դեմ

Հարգելի համաքաղաքացիներ, ցեղակիցներ, ընկերներ:

Երբ 2009 թվականին կյանքից հեռացավ լեգենդար ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը, մենք՝ նրա աշակերտներն ու մեծ վարպետի գործը շարունակողները, կանգնեցինք երկընտրանքի առաջ՝ կա՛մ դադարեցնել մուլտֆիլմերի արտադրությունը մեր ստուդիայում, կա՛մ շարունակել ու դրոշը բարձր պահած քայլել առաջ՝ պատվով տանելով այն:

Մենք ընտրեցինք երկրորդ տարբերակն ու ՏԱՍ հոգով սկսեցինք Հայաստանում առաջին (ու դեռ միակ) լիամետրաժ, երաժշտական «Անահիտ» ֆիլմի աշխատանքները՝մեր ուսերին վերցնելով մի գործ, որն ուրիշ՝ լավագույն ու ամենահայտնի ստուդիաներում անում են 150 նկարիչներով:

Պետական ֆինանսավորման շնորհիվ՝ արտադրության վերջում արդեն մենք երեսունհինգն էինք, ու գործը հասցրեցինք ավարտին հնարավորինս որակյալ ու արժանապատիվ, ինչով և ապահովեցինք ֆիլմին իր տեղը հայկական ֆիլմարտադրության պատմության մեջ:

Երկրոդ լիամետրաժ ֆիլմի՝ «Օլիմպիկոս»-ի ստեղծման աշխատանքները սկսվեցին 2015 թվականին, ու մինչև 2018 թվականը պետությունն աջակցում էր մեր ստուդիային՝ ծրագրի իրականացմանը: 2019 թվականին ֆինանսավորումը դադարեցվեց:

Չեմ ուզում անդրադառնալ, թե ինչ պատճառով, առավելևս որ դրանք ինձ հետաքրքիր չեն, մենք ստիպված եղանք այս տարի նախատեսված պրեմիերան հետաձգել հենց այդ պատճառով: Հուսով ենք, որ մեզ կհաջողվի մեր ուժերով, նաև մեր ընկերների ու համակիրների օգնությամբ, եկող տարի ավարտին հասցնել այն:

Վերջին օրերին մերձիշխանական ու սորոսամերձ շրջանակների մեդիաները՝ համակված կոռուպցիա գտնելու անհագուրդ կրքին, հարձակում են գործում մեր ստուդիայի ու ընտանիքի վրա՝ փորձելով վարկաբեկել մեր՝ վերջին 9 տարվա գործունեությունը:

Սրամիտ բացահայտիչներն էլ չեն գտել ավելին, քան հայտարարել «ահռելի» թվերի մասին, որոնք մենք ծախսել ենք այս 9 տարիների ընթացքում:
Այն դեպքում, երբ հաշվենք՝ ձեռքներս դրած խղճին, ոչ մի գերծախսի մասին խոսք անգամ գնալ չի կարող:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ՄԵԿ լիամետրաժ անիմացիոն ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվում են 4 միլիոն դոլարից ու աշխատանքներն ընթանում են մինիմում 2 տարի:
Այսօրվա պրոիշխանական մեդիաները համարում են, որ աստղաբաշխական է 2 լիամետրաժ ֆիլմի բյուջեն, որը ծախսել է պետությունը, այն է՝ 1.200.000 դոլար, 9 տարվա համար:

2015 թվականին մեր ստուդիային հատկացվեց տարածք, որն, ի դեպ, պիտանի չէր ապրելու համար, շնորհիվ դրա ու վերանորոգման համար հատկացված գումարի շնորհիվ՝ մենք դադարեցինք քոչել վարձակալվող բնակարաններից ու ունեցանք մեր անիմացիոն ստուդիան, Ռոբերտ Սահակյանցի անվան ցուցահանդես, անիմացիայի դպրոց, որում արդեն ուսանել են 60 սկսնակ անիմատորներ ու նկարիչներ:

Այսօր մեդիան սկսել է ժանգլյորություն անել «իրական» թվերի հետ, որոնք ծախսվել են մեր ստուդիայի վրա:
Դա արվում է սպառողի մոտ դժգոհություն առաջացնելու համար, որը չգիտի՝ ոչ մուլտֆիլիմի արտադրության, ոչ էլ պատրաստի պրոդուկտի ինքնարժեքի մասին:

Կոռուպցիայի ու կոռուպցիոներների հետ ինքնամոռաց պայքարողներին չէր խանգարի հետաքրքրվել ու իմանալ աշխարհում արտադրվող անիմացիոն ֆիլմերի գների մասին:

Ասել մի թվի մասին, որը ծախսվել է 9 տարվա ընթացքում, «շուխուռ»-ի համար, ու չներկայացնել իրողությունը, մեղմ ասած անբարոյականություն է:
Բայց խոսել բարոյականության մասին անիմաստ է, երբ խոսքը գնում է պրոիշխանական ու սորոսամերձ մամուլի մասին:

Հասարակ հանրահշվի շնորհիվ կարող ենք անցկացնել գումարում-հանում:
Վերցնում ենք հայտարարված թիվը, հանում ենք դպրոց-ստուդիայի շինարարության ու վերանորգման վրա ծախսված գումարը, այն է՝ 250.000 ԱՄՆ դոլար: 2 լիամետրաժ ֆիլմի ստեղծման համար ծախսված գումարը, այն է՝ 950.000 ԱՄՆ դոլար, բաժանում ենք 9 տարվա մեջ ու ստանում ենք տարեկան 105.000 ԱՄՆ դոլար, հանում ենք բոլոր հնարավոր հարկերը, որոնք գոյացել են 25 հոգու համար, ստանում ենք ամսական 150.000 դրամ աշխատավարձ:

Ահա այսպես ենք մենք գողացել բյուջեից ու սննկացրել պետությունը, որ թավշյա իշխանությունը, որը կարգ ու կանոն է հաստատում, ոչ մի կերպ չի կարողանում բարձրացնել նոր Հայաստանի քաղաքացու կենսակերպը:

Եվ վերջում.
Ես դեմ եմ այս իշխանություններին ոչ թե որովհետև դադարեցվել է ֆիլմի ֆինանսավորումը, հակառակը, ես ու մեր թիմը զրկվել ենք ֆինանսավորումից, որովհետև հանդես ենք գալիս ապազգային ու հակահայ քաղաքականության դեմ, որն իրականացնում է ներկայիս իշխանությունը:

Հանկարծակի՞ էր, որ այս տարի փակվեց մեր «Kill Dim» մուլտսերիաների յութուբյան ալիքը, որը մենք նկարում էինք անվճար՝ 9 տարի, մեկ-մեկ ստանալով հանգանակություն մեր ընկերներից:

Եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Սենսացիաների ետևից ընկնելու մոլուցքով տառապող իշխանական ԶԼՄ-ները մանիպուլյացիայի են ենթարկում հասարակական կարծիքն ու փորձում են հեղինակազրկել Սահակյանց ընտանիքն ու ստուդիան:

Ելնելով այս ամենից՝ հասկանում ենք, որ տեղի ունեցողը վարչակազմի ուղիղ հրամայականն է՝ չխորշել ոչ մի բանից ու անցնել հնարավոր բոլոր բարոյական նորմերը:
Ով-ով, բայց նրանք չեն կարող մեզ քննադատել, կարողացեք գոնե մեր արածի մեկ տոկոսի չափով օգուտ բերել պետությանը, ինչպիսին բերել ենք մենք 9 տարիների ընթացքում, էլ չեմ ասում Ռոբերտ Սահակյանցի՝ հայկական ու սովետական մուլտիպլիկացիայի հպարտության, ավանդի մասին:

Եվ վերջում․
Ի հեճուկս ձեր չարչարանքների՝ «Օլիմպիկոս»-ը դուրս է գալու մեծ էկրան:

Citius, Altius, Fortus

Դավիթ Սահակյանցի ֆեյսբուքյան էջից