Երգչուհի Վալերիայի որդին ջարդուփշուր է արել իր Jaguar-ը. նա ենթարկվել է վիրահատության
ՌԴ էստրադային երգչուհի Վալերիայի որդին կոտրել է իր Jaguar մակնիշի մեքենան Տոսնո քաղաքի մոտակա մայրուղիներից մեկում:
Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, Արսենի Շուլգինը վթարի է ենթարկվել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ ուղևորվելիս: Նրա մեքենան սկսել է սահել ճանապարհին և երիտասարդը բախվել է եզրային արգելապատնեշին:
Դեպքի վայրից լուսանկարներն Արսենին հրապարակել է իր ինստագրամյան էջում: Աղբյուրի հաղորդմամբ՝ նախ նա լուսանկար էր հրապարակել հիվանդանոցից, այնուհետև՝ ջարդուփշուր եղած մեքենայից:
Նշվում է, որ 21-ամյա Արսենին Սանկտ Պետերբուրդ էր մեկնում ընկերների հետ: Ամենից շատ տուժել է նրա սիրելին, որը հիվանդանոցում է գտնվում բաց կոտրվածքով:
Արսենին Վալերիայի և պրոդյուսեր Ալեքսանդր Շուլգինի կրտսեր որդին է:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ