Դատական համակարգը ծանր ապտակ ստացավ (տեսանյութ)
Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելը հայոց պետականության նկատմամբ վիրավորանք է: Սա այնպիսի ապտակ է, որից հետո շատ երկար ժամանակ է պետք իրավական համակարգի նկատմամբ հարգանքը վերականգնելու համար,- Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից հավանության արժանացած ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու օրինագծին:
Փաստաբան Լուսինե Սահակյանի դիտարկմամբ էլ՝ առաջին անգամ մենք ունենք անկախ Սահմանադրական դատարան, որը ցույց է տալիս, որ իրենց մոտ իշխանությունների կամքը չի անցնում. «Այս օրինագծով իշխանությունն ասում է ՍԴ դատավորներին, որ մենք դժգոհ ենք ձեզանից, ձեզանից ուզում ենք ազատվել և ուղարկում ենք վաղաժամ թոշակի»:
Լուսինե Սահակյանը կարծում է, որ օրենքի այս նախագիծը դրվել է շրջանառության մեջ, որովհետև ՍԴ-ում կան դատավորներ, ովքեր պատրաստ են վաղաժամ գնալ թոշակի և, եթե կան նմանները, ապա մեզ պետք չեն:
«Այլընտրանքային նախաձեռնություն» խմբի անդամ Էլինար Վարդանյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում Սահմանադրական դատարանի ճգնաժամ, եթե այդ կառույցը բնականոն աշխատում է: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդի, որպեսզի Վենետիկի հանձնաժողովից այս նախագծի վերաբերյալ կարծիք գա:
Անդրադառնալով աղմկահարույց գործերով ընթացող դատավորություններին ու նոր քրեական գործերին՝ Տիգրան Աթանեսյանն ասել է, որ այս իշխանությունը կարող է բոլորին մեղադրանք առաջադրել, ովքեր որևէ փուլում ղեկավարել են Հայաստանը: Ըստ նրա, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն այնքան դատարկ է, որ անգամ նման խոցելի մեղադրանք փողոցային խուլիգանին չեն առաջադրում:
Տիգրան Աթանեսյանի կարծիքը կիսում է նաև Լուսինե Սահակյանը, ով միևնույն ժամանակ նշում է, որ իր համար առաջադրված գրեթե բոլոր մեղադրանքներն աբսուրդային են. «Տպավորություն է, որ ՀՔԾ-ն ինչ-որ հոդվածներից այն կողմ չի կարողանում առաջ գնալ»:
Էլինար Վարդանյանի դիտարկմամբ էլ՝ հանրությանը դուր են գալիս տեսարանները, և հենց այդ տեսարանները քչանում են, փորձում են բարձրացված գործերի շրջանակներում նորերն ապահովել:

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են