Դատարանը Ֆիլիպ Կիրկորովին պարտավորեցրել է 651 000 եվրո վճարել լատվիական բանկին
Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանը մասամբ բավարարել է լատվիական ABLV բանկի ներկայացրած քաղաքացիական հայցը, որը պահանջում էր ռուսական էստրադայի աստղ Ֆիլիպ Կիրկորովից գանձել մոտ 4 մլն եվրո՝ հիփոթեքային վարկի համար, ներառյալ՝ տուգանքը, տոկոսները և այլն: Այժմ արտիստը բանկի օգտին պետք է վճարի 651 000 եվրո գումար: Այդ մասին ТАСС գործակալությանը հայտնել է արտիստի փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին:
Փաստաբանի խոսքով` բանկը հիփոթեքային վարկի համար Կիրկորովից տուգանքն ու տոկոսները ներառյալ 3,9 միլիոնի եվրոյի չափով գումար է պահանջել:
«Որոշումը կայացվել է. 651 հազար եվրո` 4 միլիոն եվրոյի փոխարեն` չհաշված մոտ 20 000 եվրոյի չափով տոկոսները»,- մանրամասնել է պաշտպանը:
Դոբրովինսկին հավելել է, որ երգչի փաստաբանները բանկին համաձայնության առաջարկ են արել, սակայն վերջինս հրաժարվել է:
Ֆիլիպ Կիրկորովի դեմ հայցը ներկայացվել էր սեպտեմբերին: Այդ ժամանակ աստղի փաստաբանը հայտնել էր, որ երգչի դեմ դատական հայց ներկայացրած բանկը փակվել է մոտ 1,5 տարի առաջ և «հիմա ինչ-որ անհեթեթ բաներից է խոսում»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ