Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Քաղաքականություն

Արմեն Գևորգյան. Հին ռիսկերը օրակարգում են

Այս տարի ես ունեցել եմ հնարավորություն՝ մի քանի անգամ ուշադրություն հրավիրելու մեր երկրի զարգացմանն առնչվող ակտուալ թեմաների վրա։ Իմ հրապարակած երեք հոդվածներում ես նշել եմ այն պոտենցիալ ռիսկերն ու մարտահրավերները, որոնց հանդեպ պետք է լինենք ուշադիր։

Առաջինը վերաբերում էր գույքահարկի պոտենցիալ բարձրացման խնդրին և դրանով պայմանավորված՝ տնտեսության զարգացման նեգատիվ հետևանքներին։
Երկրորդը վերաբերում էր երկիր պոտենցիալ ներդրումների ներգրավմանը, որտեղ ես հատուկ նշել էի հատկապես արաբ ներդրողների հետ աշխատանքի խնդիրը և այն, թե ինչպես է պետք նրանց հետ համագործակցել։

Երրորդը նվիրված էր սպառողական վարկերին, ավելի ստույգ՝ բանկային համակարգի համար այն ռիսկերին, որ իր մեջ կրում է սպառողական վարկավորման տեմպերի մեծացումը՝ առանց բնակչության եկամուտների իրական աճի։

Ի՞նչ ունենք մենք։ Համապատասխան պաշտոնյան, որը համարվում էր նախաձեռնողը և հեղինակը գույքի կադաստրային գնահատման նոր կարգի, որը և կստեղծի գույքահարկի նոր՝ բարձրացված դրույքաչափերի համար անհրաժեշտ հիմքերը, հրաժարական տվեց։

Այնուհանդերձ, տարօրինակ կերպով, գույքահարկի բարձրացման թեման շարունակում է շրջանառել ոչ թե կառավարության ֆինանսատնտեսական բլոկը, այլ՝ կադաստրի կոմիտեն։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ արտասահմանյան քաղաքացիների մասնակցությամբ անշարժ գույքի ձեռքբերման գործարքների թիվը վերջին ամիսներին կրճատվել է երկու անգամ։ Գույքահարկի բարձրացման հեռանկարի պարագայում, ինչպես նաև՝ կոմունալ ծառայությունների դրույքաչափերի բարձրացման՝ որպես հետևանքբնակչությանհամարգազի և էլեկտրաէներգիայի գնիպոտենցիալթանկացման, օտարերկրացիներն ընդհանրապես չեն տեսնի իմաստ՝ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու, իսկ ներքին գնողունակությունը կսահմանափակվի, այդ թվում՝հիպոթեքային շուկայի վարկավորման գերհագեցվածությամբ։Ես խնդիր չեմ դրել այսօր դետալային նկարագրել, թե այս պատկերը ինչ հետևանքներ կունենա. մասնագետները շատ լավ հասկանում են, գործող համապատասխան պաշտոնյաները՝ չեմ կարող ասել։ Ուզում եմ ընդամենը ուշադրություն հրավիրել մի փաստի վրա. Տևական ժամանակ է՝ մեզ մոտ պտտվում է գովազդ՝ վրացական անշարժ գույքի շուկայի վերաբերյալ, որտեղ շեշտվում է, որ դրա վրա գույքահարկ չի տարածվում։ Մտածեք. եթե մեր հարևանները շուկայի զարգացման համար ստեղծում են նման պայմաններ, ապա ու՞ր կգնան պոտենցիալ ներդրողները, այդ թվում՝ Հայաստանից։

Արտաքին ներդրումների թեմայով վիճակագրությունը չափազանց տխուր է։ Փաստացի ունենք անորոշություն Ամուլսարի հարցում, մտել ենք սուր կոնֆլիկտի փուլ Սանիթեքի հետ, որտեղ Երևանի քաղաքային իշխանությունն իր քայլերով և հայտարարություններով ստեղծում է բոլոր անհրաժեշտ հիմքերը՝ միջազգային արբիտրաժում պետության պարտության համար։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին ԳագիկԾառուկյանի գործընկերների՝ արաբ ներդրողների թեմայով, վկայում է այն մասին, որ իմ խորհուրդները մինչ այս պահը անարձագանք են մնացել, իսկ մտավախություններն արդարացել են։

Հարգելի պաշտոնյաներ տարբեր մակարդակների։ Եթե դուք պոտենցիալ ներդրողների հետ պետք է շփվեք և հաղորդակցվեք՝ հիմնվելով մեր օրենքների չոր կարգավորումների և ձեր պաշտոնների անձնագրերի վրա, ապա Հայաստանի ներդրումային միջավայրը կբարելավվի միայն թղթի վրա։ Կրկին հիշեցնում եմ, որ դեպի Հայաստան ներդրողներին պետք է հրապուրել, ստեղծել պահանջվող պայմաններ, որպեսզի նրանք գան այստեղ։

Հիմա չհիմնավորված ամբիցիաների և վիճարկելի արդարացումների ժամանակը չէ։ Այո, տարբեր մշակույթի կրող ներդրողներին տարբերակված մոտեցում է պետք։ Այո, արաբ ներդրողների հետ աշխատանքն ունի իր առանձնահատկությունները՝ այնպես, ինչպես ռուսական կապիտալի, ռուսահայ, արևմտյան և այլն։Ես հիմա չեմ կենտրոնանա այդ բոլոր առանձնահատկությունների նկարագրման վրա, բայց դրանք կան, և եթե Հայաստանի ցանկացած իշխանություն խնդիր է դնում ներդրումներ բերել երկիր, ապա դրանք պարտավոր է հաշվի առնել։ Մնացածը չարված գործի արդարացումներ են։ Ինչ վերաբերում է արաբ ներդրողներին, այո, նրանք հաճախ կարող են կարևորել անձնական կապերը, անձնական ձևավորված հարաբերությունները և շփումներիձևաչափը։ Սա է իրականությունը։

Իմ մտահոգությունների երրորդ կետի մասով կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ Կենտրոնական Բանկը սկսել է ընդգծված ուշադրությամբ վերաբերվել սպառողական վարկերի խնդրին։ Սա շատ լուրջ ուսումնասիրության թեմա է, որը մի պահից դուրս է գալիս զուտ բանկային գործառույթներից։Ո՞ւրեն գնում այդ գումարները, ինչի՞ վրա են մարդիկ ծախսումվերցված սպառողական վարկերը և այլն։ Շատ հարցերի պատասխաններ ես ինքս դեռևս չունեմ, բայց ունեմ որոշակի հիմնավոր մտավախություններ։

Այնուամենայնիվ, դեռ ուժի մեջ են իմ մտահոգությունները կապված բանկային գաղտնիքի վրայից սահմանափակումների հանման հետ։ Պետք չէ դա անել։ Դրանից ոչ ոք ոչինչ չի շահելու, բայց երկիրը կորցնելու է իր գրավչությունն ու մրցակցային առավելությունը։

Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ