«Ժաննա Ֆրիսկեն չի շփվել հոր հետ». հանգուցյալ երգչուհու հայրը սպառնացել է սպանել Շեպելեւին
Ռուս հաղորդավար Դմիտրի Շեպելյեւը պատմել է, որ իր հանգուցյալ կնոջ՝ հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը ցանկացել է սպանել նրան: Այս մասին նա հայտարարել է լրագրող Քսենիա Սոբչակի «Осторожно, Собчак!» հաղորդման նոր թողարկման ժամանակ։ Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում։
Ես բոլոր կողմերից լսում եմ, թե որքան վատ եմ, ինչպես եմ խոչընդոտում Պլատոնի եւ նրա տատիկի ու պապիկի շփմանը։ Իսկ այն, որ պապիկը մանկական խաղահրապարակ է եկել ատրճանակով, նորմա՞լ է։ Առողջ մթնոլո՞րտ է երեխայի համար։ Կամ, երբ նա ինչ-որ տղամարդկանց հետ ինձ մոտեցրեցին մուտքի մոտ՝ փորձելով ուժով խլել Պլատոնին։ Ինձ հետ էր թիկնապահը, ով տուժել է ծեծկռտուքից։ Եվ այդ ամենը տեղի է ունեցել Պլատոնի աչքի առաջ, որն այն ժամանակ երկու տարեկան էր։ Իհարկե, ես հոգ կտանեմ որդուս անվտանգության մասին եւ նրան զերծ կպահեմ նման շրջապատից»,-հայտարարել է Շեպելեւը՝ Սոբչակի հետ զրույցում։

Դմիտրին ասել է, որ Ժաննայի ծնողների հետ լարված հարաբերությունները նրա մոտ ստեղծվել են հենց սկզբից: Ավելին, Շեպելյեւը պնդում է, որ երգչուհին նույնպես չի շփվել հոր հետ։ «Մեր հարաբերությունների երկու տարիների ընթացքում, որոնք եղել են Ժաննայի հիվանդությունից առաջ, ես նրա հոր հետ մեկ անգամ եմ տեսնվել։ Ժաննան էլ նրա հետ չէր շփվում։ Նրանք շատ լարված հարաբերություններ ունեին։ Նա ծանր մարդ է, ում հետ հեշտ չէ», — նշել է Դմիտրին ։
Հաղորդավարը խոստովանել է, որ փոքրիկ Պլատոնի ապագայի մասին ինքը եւ Ժաննան նախապես են հոգացել: Տղայի հաշվին 50 հազար դոլար կա, որից նա կարող է օգտվել, երբ հասնի չափահասության տարիքի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ