Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆ Վաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերել Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg Իրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներ Ընտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել է ԱՀԾ ղեկավարը մեկնել է Բաքու Մենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էր ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

Անկախության օրվա միջոցառումներին որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել․ ՆԳՆՎաղարշապատում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերելԹրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. BloombergԻրանն արտադրում և փորձարկում է նոր զինատեսակներԸնտրելը հեշտ է, քանի որ ես այնքան էլ շատ գոլեր չեմ խփելԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվել էԱՀԾ ղեկավարը մեկնել է ԲաքուՄենք Զիդանի հետ չենք զրուցել, ուստի դա ինձ համար անակնկալ էրԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբՌուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանաԲարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանիցԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. ՌուբիոՀայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվելՍեպտեմբերի 23-ից կդադարեցվի իրանական բոլոր ավիաընկերությունների գործունեությունըՌԴ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է առեւտրային համալիրումԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումԱրարատ Միրզոյանը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներինՊՆ-ն պարզաբանել է հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալըՄեր մարզիկը ոչ մի շանս չտվեց մրցակցինՍյունիքի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել դատարանԼիտվայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու նախագծի քննարկմանըՔննարկվել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը դուրս եկավ ԵԱ-ի կիսաեզրափակիչ (տեսանյութ)Տուգանվել են «Ռադիոտունը», «Ավտոռադիոն» և «Նոյյան տապանը». ՀՌՀՍուրեն Պապիկյանն այցելել է կանանց գումարտակ, հետևել ծառայության կազմակերպմանը (տեսանյութ)Հայաստանը բժշկական զբոսաշրջության զարգացման համար կարևոր նախադրյալներ ունիՄարատ Միքայելյանը պարտության է մատնել հույն բռնցքամարտիկինՎթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանումՃապոնիայում չորս մարդ է զոհվել Դուջուան թայֆունի պատճառովԲեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանումԹիմում ակնհայտ թերություններ կան, իսկ խաղադաշտում հստակ գաղափարներ չեն երևումԽորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն (տեսանյութ)Պաշտոնապես մեկնարկել է COP17 Week Dilijan-ը COP17-ի նախապատրաստական աշխատանքները և Հայաստանի՝ որպես նախագահության առաջնահերթություններըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՆԳ նախարարություն․ Ձեր կողքին՝ 24/7 (տեսանյութ)ՆԳ նախարարությունը ներդնում է կադրերի պատրաստման և կարիերային առաջխաղացման նոր մոդել (տեսանյութ)Թայվանին զենքի վաճառքի նոր փաթեթի շուրջ որոշում կկայացվի մոտ ապագայումՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը (տեսանյութ)Օրտիս Արիասը երկու խաղով կարող է հեռացվել պարտականությունների կատարումից Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդինԱպակենտրոնցված միջոցառումները ողջ երկրում մեկնարկում են այսօր. Գիտության շաբաթ 2026Նրա խնդիրն այն է, որ գրեթե բոլոր այդ ռեկորդները «մինուս» նշանով են FLYONE ARMENIA ավիաընկերությունը Երևան-Բելգրադ-Երևան երթուղով թռիչքներ կիրականացնի Սաուդյան Արաբիան ռազմական աջակցություն էր խնդրել, որին Էնդի Բըրնհեմը համաձայնել էՀՀ քաղաքացիությունից հրաժարվելը պետք է երկկողմ ցավոտ գործընթաց լինի. նախարարԿարևոր է, որ Իրաքը կազմալուծի զինված ահաբեկչական խմբավորումներըԹուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ՖիդանԷրդողանը կոչ է արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքը
Թոփ-լուրեր

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ այս շաբաթվա զոհերի մասին (Տեսանյութ)

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը զինծառայողներին

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը

Սիրելի՛ զինծառայողներ,

Մենք ամփոփում ենք տոնական շաբաթը, և վստահ եմ, որ Պաշտպանության նախարարից ակնկալում եք շնորհավորանքի խոսքեր լսել: Անշուշտ, ես միանում եմ բոլոր այն շնորհավորանքներին, որ հնչել են Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Սրանք մեծ, պատմական, կոթողային իրադարձություններ են, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր ներկային և ապագային:

Բայց տոնական այս շաբաթը ես ամփոփում եմ ցավի և խոր մտահոգության զգացումով: Մենք՝ բանակում, իսկ իրականում` մեր ողջ ժողովուրդը, ունեցանք չորս զինծառայողի կորուստ, որը ոչ միայն կարող էր չլինել, այլև պետք է չլիներ: Որոշեցի այս ձևով դիմել ձեզ` հաշվի առնելով, որ բոլորդ միասին զորամասերում դիտում եք «Զինուժ» ծրագիրը, և հուսով եմ՝ կկարողանամ Ձեզ հասցնել մեր ողջ ժողովրդի հորդորն ու խնդրանքը:

Անցնող շաբաթվա սկզբին դժվարին ծառայության բավականաչափ երկար ճանապարհ անցած ժամկետային երեք զինծառայողներ, խախտելով զինվորական կանոնադրությունների տարրական պահանջները վերցրել են իրենցից մեկին ամրագրված ծառայողական ավտոմեքենան և ինքնակամ լքել զորամասը: Առավոտյան տողանում զինծառայողների բացակայությունը նկատելուց հետո սկսված որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նրանք ենթարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարի, որի հետևանքով մեքենան հայտնվել է ջրամբարում:

Երկրորդ ողբերգական դեպքը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող երկու զինվորների միջև ծագած վեճի արդյունքում` նրանցից մեկի կողմից հերթափոխի կանոնները խախտվելու շուրջ: Արդյունքը` ծառայակցի կողմից կրակոց` մահացու վիրավորման ելքով:
Եվս մի դեպք տեղի է ունեցել Երևանում, օրը ցերեկով: Իրականության հետ կապը կորցրած մի քանի զինծառայողներ, իրենց օրենքից վեր համարելով, վիճաբանության են բռնվել անսթափ վիճակում մեքենա վարելու համար իրենց կանգնեցրած ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ և սպային ու զինծառայողին անվայել վարք դրսևորել հանրային վայրում` մեր բազմաթիվ հայրենակիցների աչքի առջև:

Ինչու՞ եմ ես միավորում այս երեք դեպքերը: Պարզ պատճառով: Երեքն էլ մեր անփութության, անկարգապահության, անտեղի ինքնավստահության, մեր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունք են:
Իհարկե, երեք դեպքով էլ կատարվում են ծառայողական քննություններ, և ես խստագույնս պատժելու եմ այն հրամանատարներին, սպաներին, պատասխանատուներին, ովքեր պետք է անհնար դարձնեին նման իրավիճակների առաջացումը:

Մեր կանոնադրությունները հենց այնպես չեն գրված: Մեր կանոնները ձևի համար չեն, մեր կարգապահությունը` ավելորդություն չէ:

Դուք բոլորդ մեծ, կարևոր, գուցե և ամենակարևոր գործն եք կատարում մեր Հայրենիքի համար: Հիշեք դա, և արեք այնպես, որ ժողովուրդը ոչ միայն սիրի ձեզ՝ որպես իր զավակների, այլև խորապես հարգի որպես ազգի պաշտպանների` հասկանալով, որ զինվորական լինել նշանակում է լինել կարգապահ, օրինապահ, ուժեղ:

Ուժեղ լինել չի նշանակում լինել անպատիժ: Ուժը բանակում անհրաժեշտ հատկանիշ է, բայց այն պետք է ուղղված լինի հակառակորդի, այլ ոչ թե յուրայինի դեմ: Ուժեղ մարդը երբեք այդ ուժը չի ցուցադրում իրենից թույլի, առավել ևս` իր ծառայակցի, իր պես համազգեստ կրողի նկատմամբ: Մի քանի հոգով չի հարձակվում մեկի վրա, չի ստեղծում իրավիճակ, որը կարող է վտանգել իրեն կամ իր մերձավորներին:
Իմ ուղերձի նպատակն է՝ դիմել յուրաքանչյուրիդ` հրամանատարից մինչև շարքային` խնդրելով հետամուտ լինել խոսքերիս: Ձեր պատասխանատվությունը մեծ է, Ձեզ այսօր շատ է տրված Հայրենիքը պաշտպանելու սրբազան պարտականության առումով: Իսկ ում շատ է տրված, նրանից շատ է պահանջվում՝ ասված է Սուրբ գրքում:

Նշածս դեպքերի արդյունքում խամրեց չորս հայկական օջախների լույսը: Եվս մի քանիսը հայտնվելու են բուն ծառայությունից շեղող, զինծառայողի, հատկապես` սպայի կերպարին ոչ վայել երկարատև հարցաքննությունների, ծառայողական ուսումնասիրությունների, հնարավոր է նաև քրեական հետապնդման դաշտում: Միթե՞ դա այն գինն է, որ կարող ենք մեզ թույլ տալ ամենաթողության վայրկենական և թվացյալ հաճույքը վայլելու համար: Գերազանցած արագությունը, զորամասն ինքնակամ լքելը, հսկողության թուլացումը, զորամասի ներսում արտոնյալ կարգավիճակով զինծառայողների առկայությունը, մարտական հերթապահություն իրականացնող զինակից ընկերոջ սխալին վիրավորանքով արձագանքելը` սրանք բոլորը կարող են և այս շաբաթվա դեպքերի պարագայում վերածվեցին անշրջելի, երկու դեպքում` ողբերգական իրողության:

Մեր ժողովրդի համար Հայրենիքի պաշտպանությունը սրբազան առաքելություն է: Դուք` այդ առաքելության կրողներն եք: Ուրեմն այդ ճանապարհին պարտավոր ենք լինել ազնիվ և խոհեմ:

Երբ մենք խոսում ենք երկրում առկա արատավոր երևույթների մասին` պետք է գիտակցենք, որ ամեն մեծ հանցագործություն հետևանք է նույնատեսակ հարյուրավոր մանր և միջին զանցանքների և անսկզբունքայնության դրսևորումների: Մենք պարտավոր ենք վերացնել այդ երևույթները մեր անմիջական շրջապատում` թույլ չտալով, որ դրանք բազմանան և մեծանան` վտանգելով մեր ազգային գոյը:

Դուք ամեն օր կանգնած եք կարևորագույն խնդիրները մեծ դժվարությունների գնով կատարելու մարտահրավերի առջև: Հակառակորդը ջանք չի խնայում մեր ընտանիքներին, ողջ հասարակությանը ցավ պատճառելու համար: Ուրեմն պետք է լինենք շրջահայաց և չավելացնենք այդ վտանգներին նորերը: Հիշեք, որ բանակում տեղի ունեցող ամեն մի պատահար, ամեն մի դեպք մեծ ցավ է պատճառում մեր ողջ ժողովրդին, իսկ երկարատև առումով նաև խաթարում է բանակի նկատմամբ հասարակության վստահությունը: Դա կարող է թուլացնել մեզ, հեռացնել Ազգ-բանակ լինելու հրամայականից, դրդել մարդկանց խուսափելու պատվաբեր զինվորական ծառայությունից:

Ցանկացած գայթակղության առերեսվելիս՝ հիշեք ձեր ծնողներին, ընկերներին, հարազատներին, հրամանատարներին, համածառայակիցներին, ձեր սիրած էակներին և մտապահեք, որ նույնիսկ աննշան թվացող սխալը բանակի պարագայում կարող է ճակատագրական դառնալ:

Խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրահանգները, հարգեք ձեր ծառայակից ընկերներին, և ծառայությունը կանցնի առավելապես անվտանգ և մեծ օգուտ կբերի ձեր իսկ ամրապնդվելու, քաղաքացիական հասունացման, հասարակության արժանի զավակ դառնալու ճանապարհին:

Հիշեք նաև, որ կյանքում չկան անելանելի իրավիճակներ: Անգամ ամենաբարդ խնդիրը լուծում ունի, իսկ այն, ինչ այս պահին ձեզ անելանելի է թվում, ընդամենը օրեր, շաբաթներ անց կդառնա աննշան և երկրորդական: Ձեր շուրջը միշտ կան մարդիկ, ում հետ կարող եք կիսվել, պատմել Ձեզ անհանգստացնող խնդիրների մասին` ձեր հրամանատարները, գնդերեցները, զինվորական հոգեբանները: Եթե չեք գտնում այդպիսի մարդկանց, պատմեք իրավիճակի մասին ձեր ծնողներին, ընկերներին, զանգահարեք Պաշտպանության նախարարության 1-28 թեժ գիծ, կամ դիմեք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Բանակում կան ուրույն կանոններ և սովորույթներ: Դրանք ձևավորվում են ամենատարբեր իրողությունների համադրման արդյունքում: Հարգեք դրանք: Բայց եթե դրանց մեջ տեսնում եք Ձեր արժանապատվությունը կամ ինքնասիրությունը վտանգող երևույթներ, մի վարանեք վստահորեն և անհապաղ վերադաս ղեկավարությանը Ձեր մտահոգությունների մասին պատմելու հարցում:

Դուք այսօր կատարում եք աշխատանք, որից կախված է Ձեր ծնողների, հարազատների, սիրելիների, ընկերների, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը: Ուրեմն կատարենք այդ աշխատանքը մեծագույն պատասխանատվությամբ և արժանապատվությամբ: Նվաստացնելով ձեր զինակից ընկերոջը, ծաղրելով թույլին, դրդելով նրան ծայրահեղությունների, դուք ուղիղ հարված եք հասցնում մեր անվտանգությանը, ուրախացնում հակառակորդին, հիասթափեցնում մեր հասարակությանը:

Սիրելի՛ հրամանատարներ, դուք մեր հասարակության այն ուժեղագույն մասն եք, որ Հայրենիքի պաշտպանությունը դարձրել է ողջ կյանքի առաքելություն: Ձեր գերակշիռ մեծամասնությունը անցել է պատերազմի դժվարին փորձություններով և դարձել մեր ազգային ոգու և սխրանքի խորհրդանիշ:

Դուք գիտեք, որ ժողովուրդը ձեզ է վստահել իր զավակներին: Լավագույններին, ամենաարժանավորներին: Վստահ եմ, որ գիտեք, որ հոգատար պետք է լինեք նրանց հետ, պետք է խստագույնս բացառեք «արտոնյալների» առկայությունը, ովքեր մի օր հենց Ձեզ կանգենցնելու են ծանրագույն խնդիրների առջև: Խստապահանջ եղեք Ձեր ավելի քիչ փորձ կամ հմտություններ ունեցող գործընկերների նկատմամբ, և եթե նկատում եք սպայի պատվին անվայել դրսևորում Ձեր կողքին` անպայման ընկերական զրույցի, իսկ եթե դա չի օգնում` նաև խիստ կանոնակարգված ընթացակարգերի միջոցով կանխեք դա:

Գիտեք նաև, որ անարդարությունը, անփութությունը, անտարբերբերությունը կարող են հեշտությամբ խաթարել երիտասարդի հավատը հրամանատարության, ինչո՞ւ չէ՝ նաև պետության հանդեպ: Զինվորը, որը վախենում է իր հրամանատարից, վախենալու է նաև հակառակորդից: Հարգեք և մեծարեք զինվորին, ձեր օրինակով ցույց տվեք ճիշտ ուղին, եղեք ոչ միայն հրամանատար, այլև առաջնորդ, մանկավարժ և ավագ ընկեր, և զինվորն ինքը հաճույքով կհետևի ձեր օրինակին:

Շնորհակալ եմ բոլորիդ` ուշադրության համար: Խնդրում եմ ձեր առաջիկա պարապմունքների, սպայական և սերժանտական խորհրդակցությունների ժամանակ քննարկել այս ուղերձը և կատարել անհրաժեշտ հետևություններ:

Բարի ծառայություն բոլորիդ: