Ոչ մի բացահայտում էլ չի լինելու
Որքան ավելի երկար է շարունակվում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների դատավարությունը, այնքան ավելի է հանրությունը համոզվում, որ մեղադրանքը սին է, գործն էլ փուչիկ։
Վստահաբար կարելի է ասել, որ շատ շուտով նաեւ նրանք, ովքեր դարձել էին պետական քարոզչամեքենայի, իսկ նախկինում ըննդիմադիր քարոզիչների զոհը, եւ հավատում էին, թե Ռոբերտ Քոչարյանը կրակելու հրաման է տվել, ովքեր հավատում են, որ այսօր Քոչարյանի դեմ այդ պատճառով է քրգործ հարուցվել, կհասկանան, որ իրենց, մեղմ ասած, խաբել են, դարձրել խաղալիք։
Հիմա էլ, պարբերաբար, քարոզիչները, որոնց թվում նաեւ փաստաբաններ, ժողովրդին հուզական վիճակում պահելու համար անդադար հայտարարում են՝ շուտով այնպիսի բաներ են պարզվելու, այնպիսի բաներ է բացահայտվելու։ Ժամանակն անցնում է, իսկ հանրության ավելի լայն խավեր համոզվում են, որ այս խոսքերի տակ դատարկություն է։
Իրականությունն այն է, որ ոչինչ էլ չի պարզվելու, ոչինչ էլ չի բացահայտվելու, քանի որ ոչ պարզելու, ոչ էլ բացահայտելու հարցեր եւ թեմաներ չկան։ Իսկ ավելի ճիշտ, պարզվելու եւ բացահայտվելու է, որ նման հայտարարություններ անողները պարզապես գիտակցաբար թյուրիմացության մեջ են գցել հանրությանը։
Իսկապես, եթե պարզելու, բացահայտելու բան լիներ, ապա այս մեկուկես տարին լիուլի հերիք էր բացահայտումները հրապարակելու համար։ Ավելին, եթե կար ինչ որ բան հրապարակելու, ապա անգամ կարիք չկար մեկուկես տարի սպասել, կարող էիք դա վաղուց անել։ Իսկ չեն անում, քանի որ հրապարակելու ոչինչ չունեն։ Կարճ ասած, ոչինչ էլ չի լինելու, ոչ մի բացահայտում էլ չի լինելու բացի մեկից, որ մեղադրանքները եւ քրգործը դատարկություն են։
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են