Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը Դմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել Հայաստանում Հորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդ Վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինի Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին Հրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկում Ֆիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվում

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին
Քաղաքականություն

Երկրում տիրող իրավիճակը մոտ է պետական ճգնաժամին. կուտակվող խնդիրների զանգվածը մի օր լուծում է պահանջելու. Վահե Հովհաննիսյան

 

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը Tert.am-ի զրուցում ասում է, որ երկիրն այսօր հասել է այն կետին, երբ այլևս առանց քաղաքական լուծումների իրավիճակ շտկել հնարավոր չէ։ Ըստ նրա՝ սոլիդ իշխանության գաղափարն այլընտրանք չունի, բայց այդ գաղափարը պահանջում է տեխնոլոգիական լուծումներ։ Նա նաև նշում է, որ երկրում տիրող իրավիճակը մոտ է պետական ճգնաժամին, իսկ կուտակվող պրոբլեմների զանգվածը մի օր լուծում է պահանջելու, չի բացառվում՝ նաև առաջարկելու։

-Պարո՛ն Հովհաննիսյան կա ընկալում, որ այս իշխանությունը ժամանակավոր է ու անսպասելի է հեռանալու: Այդ մասին խոսել է նաև Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը և որպես պատճառ, թիվ 1 լակմուս նշել է՝ որոշում ընդունելու անկարողությունը:

-Ցանկացած գործող իշխանության մասին կանխատեսումներ անելիս մեծ է ռիսկը՝ հայտնվել ծուղակում։ Այստեղ իսկապես կարող են խառնվել թե՛ սուբյեկտիվիզմը, թե՛ անհատական ցանկությունները, թե՛ այլ գործոններ։ Հայաստանի պատմության մեջ նման երևույթի մենք հաճախ ենք հանդիպել։ Նման բան թույլ չտալու համար, չափազանց կարևոր է իրավիճակի ռեալ, հնարավորինս ստույգ և սառը գնահատականը։ Սա՛ է միակ ճանապարհը ճիշտ որոշումներ կայացնելու, ճիշտ առաջ շարժվելու համար։ Իմ գնահատականով՝ Հայաստանն այսօր գտնվում է պրոբլեմների ինտենսիվ կուտակման փուլում։ Մենք ունեինք պրոբլեմների լուրջ բազա, դրանց ավելացել են 1.5 տարում թույլ տրված և թույլ տրվող սխալների հետևանքով նորերը, և դրանց գումարվում են ոչ մեր կամքից կախված՝ նոր տիպի խնդիրներ։ Սա լուրջ մարտահրավեր կարող է լինել ցանկացած իշխանության համար, նույնիսկ՝ ամենաաշխատող ու ամենագրագետ։ Իսկ այս որակներին դժվար համապատասխանող իշխանության համար սա ուղղակի լինել-չլինելու խնդիր է։ Մյուս կողմից՝ 28 տարվա մեր պատմությունը ցույց է տալիս, որ իշխանությունները հենց այնպես չեն փոխվում, դա հեշտ գործ չէ, յուրաքանչյուր իշխանություն վստահ է, որ ինքն ամենալավն է, և հետևաբար իր համար սահմանում է մոտիվացիա՝ այն պահել հնարավորինս երկար։ Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները և նախորդ փուլերի հանրային նստվածքն այդ գործը հեշտացնում են։ Բայց դա անվերջ չէ։ Ոչինչ էլ չանես՝ միևնույն է, կուտակվող պրոբլեմների զանգվածը մի օր լուծում է պահանջելու, չի բացառվում՝ նաև առաջարկելու։ Բայց այդ դեպքում մենք կունենանք պատահական լուծում, որը չի երաշխավորելու ավելի լավը։ Շատ ավելի ճիշտ կլինի, և պետության հանդեպ շատ ավելի պատասխանատու՝ գործող իշխանությանը իրական այլընտրանք ձևավորելը։ Այնպիսի մի բևեռ, որը ցույց կտա առկա իրականությանը այլընտրանքային լուծումներ, կներկայացնի երկրի զարգացման գրագետ ծրագրեր, օրվա ռեժիմով կարձանագրի թույլ տրվող սխալները և դրանց ռիսկերը։ Այս աշխատանքի համար հանրային տրամադրությունների ֆոնը միանգամայն դրական է. հասարակությունը սկսում է խելոք, գրագետ և բարեկիրթ խոսք պահանջել։ Տրենդը արդեն սա է։

-Արդյո՞ք այդ անկարողության մասին չեն խոսում փաստերը, որ Ամուլսարի հարցը հետաձգվում է անընդհատ, Ստամբուլյան կոնվենցիան ևս, ի՞նչ հարց է այդ կերպ լուծում իշխանությունը:

-Շատ հետաքրքիր միտում կա, թվում է թե՝ իրարամերժ, բայց իրականում նույն արմատն ունի։ Ամուլսարով մենք ունենք լուրջ խնդիր, որը գոյացել է չաշխատելու, չգործելու պատճառով։ Քաղաքային կառավարման մեջ մենք ունենք դարձյալ լուրջ խնդիր, որը սակայն գոյացել է հակառակը՝ գործելու, աշխատելու պատճառով։ Երկու դեպքում էլ ունենք լուրջ ճգնաժամ, որը փոքր պետությունների դեպքում մոտ է պետական ճգնաժամի բնորոշմանը։ Անգործությունը և գրագետ աշխատելու անկարողությունը բերում են նույն կետին՝ սուր պրոբլեմ։ Հիմա պատկերացրեք, որ այդպես կարող է լինել ոչ թե երկու օրինակով, այլ տասնյակ՝ տնտեսությունից, քաղաքային կառավարումից մինչև բյուջետային պլանավորում և դիվանագիտություն։ Սա այն է, ինչի մասին ես ասացի նախորդ հարցում՝ պրոբլեմների ինտենսիվ կուտակման ժամանակահատված։ Ի՞նչ անել։ Ամենայն հավանականությամբ մենք հասել ենք այն կետին, երբ այլևս առանց քաղաքական լուծումների իրավիճակ շտկել հնարավոր չէ։ Սոլիդ իշխանության գաղափարն այլընտրանք չունի, բայց այդ գաղափարը պահանջում է տեխնոլոգիական լուծումներ։ Սա այն լուծումն է, որը պահանջում է իշխանությունից դուրս և իշխանության մեջ գտնվող սոլիդ անհատների և շրջանակների ջանքերի համատեղում։ Ի դեպ, տեսականորեն, իշխանությունն ունի հնարավորություն՝ ինքը սկսելու իշխանության սոլիդացման գործընթացը։ Թե ի՞նչ կլինի, ես հիմա դժվարանում եմ ասել։ Այս պահին հայաստանյան իրականությունը հակված է շոկերի։ Տարբեր տեսակի, տարբեր ուժգնության և տարբեր ծագման։ Պարադոքս է, բայց իշխանությունը թե՛ իր անգործությամբ, թե՛ իր գործունեությամբ բերում է շոկերի։ Աշխատավարձերի գաղտնի բարձրացում, «ԿամԱԶ»–ների գաղտնի նվիրատվություններ, մեկ անձից գնման ծավալվող պրակտիկա և այլն. սրանք սեփական գործունեությամբ պայմանավորված շոկեր են։ Կան անգործությամբ պայմանավորված շոկեր, կան հնարավոր ֆինանսական շոկեր՝ սպառողական վարկերի կտրուկ աճ, որը կարող է շատ անկանխատեսելի սցենարների բերել, կա արտաքին շոկերի հնարավորություն, կան այս պահին անկանխատեսելի շոկեր։ Գրագետ մարդկանց, իրենց մեջ պատասխանատվություն զգացող մարդկանց խնդիրն է՝ անել ամեն ինչ այդ շոկերի հնարավորությունը նվազեցնելու համար։

-Դուք ի՞նչ եք կարծում, բարեփոխումները տապալվա՞ծ են, թե այս ժամանակահատվածը բավարար չէ բարեփոխումների իրականացման համար:

–Այս ժամանակը լավագույնն էր՝ մեծ ծավալի դժվար բարեփոխումներ սկսելու և իրականացնելու համար։ Փոփոխության պահանջով փողոց դուրս եկած ժողովուրդը հենց դա էր ուզում։ Ընդամենը պետք էր «ժողովրդական փոփոխությանը» տալ աշխատանքային, ծրագրային տեսք, երկրում ձևավորել հանդուրժողականության և աշխատանքի մթնոլորտ, և բոլոր կարող ուժերի միջոցով գնալ այդ փոփոխություններին։ Արվեց լրիվ հակառակը։ Արվեց այն ամենը, ինչը չպետք է արվեր։ Ինչ վերաբերում է բարեփոխումների տապալմանը, ապա Հայաստանն այլընտրանք չունի. մենք վաղ, թե ուշ գնալու ենք խորքային, ցավոտ բարեփոխումների ճանապարհով։ Իրականությունը մեզ այլ հնարավորություն չի տալիս։ Եվ վաղ, թե ուշ լինելու է մի իշխանություն (սոլիդ), որը գրագետ քայլերով և հանրային համերաշխության մթնոլորտով իրականացնելու է երկրի մոդեռնիզացիան։ Եվ, իհարկե, շատ ավելի լավ է, եթե դա լինի վաղ, քան՝ ուշ։

-Պարոն Հովհաննիսյան, վարչապետը բազմիցս հայտարարել է տնտեսական հեղափոխության մեկնարկի մասին, խոսել, որ սփյուռքում աջակցում են ՀՀ նոր իշխանություններին, վստահեցրել, որ ոչ մի լումա չի պակասելու և յուրաքանչյուր լումա ծառայելու է իր նպատակին, սակայն օրինակ «Հեռուսամարաթոն 2019»-ին 9.8 մլն դոլար է հավաքվել։ Ինչի՞ մասին է խոսում սա. գուցե քրեական հետապնդումն էր պատճառը Արա Վարդանյանի նկատմամբ, թե վարչապետը, այնուամենայնիվ, չունի այն վստահությունն ու աջակցությունը, ինչի մասին խոսում է:

-Սովորաբար լուրջ խնդիրները մեկ պատճառ չեն ունենում։ Ձեր նշած բոլոր պատճառները առկա են։ Սովորաբար, երբ պետական մակարդակով PR-ը ավելի է կարևորվում, քան իրական աշխատանքը, այդպես է լինում։ Պետք է կարողանալ տարբեր դրսևորումներ համադրել. եթե երկրում ներդրում չկա, ապա ենթադրելի է, որ մարաթոնի ժամանակ էլ գումար քիչ կհավաքվի։ Սրանք շատ ուղիղ փոխկապակցված հարցեր են։ Եթե երկրում կապիտալը սպասողական վիճակում է և ուշադիր հետևում է, թե բռնագանձման հերթական ո՛ր օրենքը կմտնի ԱԺ, ապա չի լինի ո՛չ ներդրում, ո՛չ մարաթոնի հանգանակություն։ Եթե Ռուսաստանի հետ խորքային անվստահությունը մնում է առկա, ապա չի լինի ռուսահայ կապիտալի ո՛չ ներդրում, ո՛չ նվիրատվություն։ Նույնը՝ ցանկացած այլ վեկտորով։ Պրոբլեմներն ունեն փոխկապակցված լինելու հատկություն։ Եվ մեկի տապալումը, հաջորդաբար բերում է մյուսների։ Հիմա զարմանալ, թե ինչու այսպես եղավ՝ միամտություն է։