Թրամփը Ռուսաստանին եւ Ուկրաինային խորհուրդ է տվել հաշտվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 10-ին տեղի ունեցած ՌԴ եւ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Պավել Կլիմկինի հետ առանձին հանդիպումնի ընթացքում Մոսկվային եւ Կիեւին խորհուրդ է տվել կարգավորել հարաբերությունները: Այս մասին Թրամփը հայտարարել է Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցի ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Թրամփն ասել է, թե լրատվամիջոցները նախագահի պաշտոնում իր աշխատանքն օբյեկտիվորեն չեն մեկնաբանում` բաց թողնելով կարեւոր պահերը: «Ես շատ ակտիվ նախագահ եմ: Ես զբաղվում եմ Չինաստանով, Ճապոնիայով, Հյուսիսային Կորեայով: Ես զբաղվում եմ այդ բոլոր հարցերով», - նշել է նա:
«Օրերս Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարն ԱՄՆ-ում էր` ինձ հետ հանդիպելու համար, իսկ նրանից անմիջապես հետո ժամանեց Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը, նրանք (լրատվամիջոցները) չեն հայտնում այդ մասին: Ես ասել եմ`դուք պետք է խաղաղություն հաստատեք, տղաներ, ձեզ խաղաղություն է անհրաժեշտ»,-նշել է ԱՄՆ առաջնորդը:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լավրովի այցը, իսկ Կլիմկինի այցի մասին լռել են: «Նրանք միայն խոսում էին ռուսական կողմի ժամանման մասին»,-ասել է Թրամփը:
Լավրովն ԱՄՆ է ժամանել երեքշաբթի երեկոյան: Չորեքշաբթի օրը մայրաքաղաք Վաշինգտոնում նա հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կլիմկինը չորեքշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ, որից հետո տեղի է ունեցել Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի եւ Թրամփի կարճատեւ զրույցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)