Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին 3 հայ թեկնածու կմասնակցի
Ֆրանսիայում հունիսի 16-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին երեք ֆրանսահայ է մասնակցելու: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի տարածաշրջանային պատգամավոր Հիլդա Չոբոյանը:
Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու են Պասկալ Շամասյանը, Գիյոմ Գասպարյանը եւ Դանիել Կազարյանը:
«Պասկալ Շամասյանը ավանդական աջակողմյան է, Վալերի Բուայեի դեմ է, սակայն, Մարսելում Բուայեն բարի համբավ ունի եւ ֆրանսահայերը նրան շատ են հարգում: Եվ հենց այդ պատճառով էլ Շամասյանի ընտրվելու հավանականությունն հարցականի տակ է»,- ասաց նա:
Հիլդա Չոբոյանը նշեց, որ ծագումով հայ մյուս թեկնածուն Դանիել Կազարյանն է, որը Ֆրանսիայի քաղաքականության մեջ ակտիվ մասնակցություն չի ունեցել:
«Նա նոր դեմք է, հայտնի չէ, տեսնենք, թե ինչ կլինի»,-ասաց նա՝ նշելով, մյուս թեկնածուին՝ Գիյոմ Գասպարյանին ֆրանսահայերն ընդհանրապես չեն ճանաչում:
Հիլդա Չոբոյանի խոսքով, Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է կին, որի ամուսինը հայ է՝ Նաթյա Էսայանը. «Ասում են՝ ծագումով պաղեստինցի է, բայց ամուսինը հայ է, շատ հետաքրքիր թեկնածու է»:
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների ցուցակը դեռ ամբողջական չէ եւ այն կարող է դեռ նոր անուններով համալրվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)