Լեոնարդո Դի Կապրիոն պատասխանել է Բրազիլիայի նախագահի ցնցող մեղադրանքներին
Հոլիվուդյան կինոաստղ Լեոնարդո Դի Կապրիոն պատասխանել է Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, որը դերասանին մեղադրել է Ամազոնիայում անտառային հրդեհումների հովանավորման մեջ, հայտնում է Fox News-ը։
Ի տարբերություն Բոլսոնարուի, անուններ չնշելով՝ դերասանն Instagram-ում տեղադրել է հայտարարություն, որով իր հիացմունքն ու աջակցությունն է հայտնել բրազիլացի ժողովրդի հանդեպ։
«Ամազոնիայի համար այս ճգնաժամային ժամանակաշրջանում ես սատարում եմ Բրազիլիայի ժողովրդին, որը ձգտում է պահպանել բնության եւ մշակութային իր ժառանգությունը։ Նրանք շրջակա միջավայրի փրկության համար անհրաժեշտ նվիրվածության ու կրքի զարմանալի եւ հուզիչ օրինակ են։ Այդ անփոխարինելի էկոհամակարգերի ապագան սպառնալիքի տակ է, եւ ես հպարտ եմ, որ աջակցում եմ այն խմբերին, որոնք պաշտպանում են դրանք։ Չնայած, որ դրանք արժանի են աջակցության, մենք չենք ֆինանսավորել նպատակային կազմակերպություններին։ Ես մնում եմ հավատարիմ Բրազիլիայի բնիկ համայնքներին, տեղական կառավարություններին, գիտնականներին, մանկավարժներին եւ հասարակությանն ընդհանրապես, որոնք անխոնջ աշխատում են, որպեսզի պաշտպանեն Ամազոնիան՝ հանուն բոլոր բրազիլացիների ապագայի»,- գրել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ