Ինդոնեզիայում իսլամիստները պատերազմ են հայտարարել հարուստ չինացիներին
Ինդոնեզիայի ուլեմների խորհրդի ֆեթվաների պաշտպանության ազգային շարժման առաջնորդ Բախտիյար Նասիրը երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է անվանել չինական էթնիկ փոքրամասնության գերազանցությունը բնիկների հանդեպ։ «Դա ամենամեծ խնդիրն է»,- ասել է նա Reuters–ին տված հարցազրույցում։
Գործակալությունը հիշեցնում է, որ էթնիկ չինացիները կազմում են Ինդոնեզիայի բնակչության 5 տոկոսից էլ քիչ։ Միաժամանակ, նրանք վերահսկում են բազմաթիվ խոշոր կոնգլոմերատներ ու նրանց հարստության մեծ մասը։
«Մեր հաջորդ նպատակներն են տնտեսական ինքնիշխանությունը ու տնտեսական անհավասարությունը»,- հայտնել է Նասիրը։ Նա հավելել է, որ «պետությունը պետք է ապահովի, որ Ինդոնեզիան չվաճառվի օտարերկրացիներին, մանավանդ Չինաստանին»,- փոխանցում է –ն։
Որպես կազմակերպության մյուս նպատակներ՝ նա նշել է զբոսաշրջային գոտիներում ոգելից խմիչքի գործածման սահմանափակումը, մարմնավաճառության դեմ պայքարը, նաեւ ամուսնական դավաճանության ու նույնասեռականության քրեականացումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)