Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վարչապետը ժամանել է Դուբլին Հհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք Դավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզ Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը Քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջ Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի

Վարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի
Աշխարհ

Ֆրանսիայի նորընտիր նախագահի խորհրդական է նշանակվել թուրք Յակուբ Չելիքը

Թուրքական «Haber-sanliurfa.com» լրատվական կայքի սյունակագիր Օմուր Չելիքդյոնմեզն անդրադարձել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի պաշտոնում թուրք Յակուբ Չելիքի նշանակման փաստին:
Հոդվածագիրը նախ հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս ունի թուրք խոհրդական՝ մեջբերելով «Assembly of Turkish American Associations»-ի նախկին նախագահ Էրգյուն Քըրլըքովայի խոսքերը. «Թրամփի մերձակա շրջապատում թուրք-ամերիկյան բարեկամական խմբից 5 հոգի կա»: Չելիքդյոնմեզի կարծիքով սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ Թուրքիայի հետ ԱՄՆ-ի կապված քաղաքականության մեջ հնարավոր կլինի որոշ ուղղորդումներ անել:
Անդրադառնալով Յակուբ Չելիքի՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահի խորհրդական նշանակվելուն, հոդվածագիրը նշում է, որ այդ երկրում թուրքական համայնքը շատ մեծ չէ, սակայն բավական մեծ ավանդ ունի Ֆրանսիայի հասարակական ու քաղաքական կյանքում:
«Ֆրանսիայի քաղաքացի թուրքերը քաղաքականությամբ են զբաղվում: Նրանցից մեկն էլ Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնի խորհրդական, Թուրքիայի Գյումուշհանե նահանգից 29 տարեկան Յակուբ Չելիքն է: Ֆրանսիական լրատվական դաշտը նախընտրում է նրա անունը գրել հրեական «Jacob» (Yakubo) ձևով, ինչի պատճառով շատերը կարող են կարծել, թե նա հրեա է:
…Հայտնի է, որ Գյումուշհանեում հայեր ու հույներ են ապրել: Նույնիսկ որոշ դավադիրներ պնդում են, որ այդ շրջանում ծպտյալ հայեր ու հույներ են ապրում: Սակայն Գյումուշհանեում հրեական համայնքի առկայության մասին գտածս միակ աղբյուրը 2009-ի փետրվարին Ekonomik Forum հանդեսում Գյումուշհանեի վերաբերյալ հրապարակված հոդվածն է, որտեղ նշվում է, որ քաղաքի Սուլեյմանիյե թաղամասում ապրում են մուսուլմաններ, քրիստոնյաներ ու հրեաներ:
Սակայն Գյումուշհանեի զբոսաշրջային տեղեկագրի մեջ հրեական որևէ հուշարձանի, սինագոգի կամ այլ հետքի մասին տեղեկության բացակայությունը կասկած է առաջացնում այստեղ երբևէ հրեական համայնք լինելու մասին»,- գրում է հեղինակը՝ հաջորդիվ տեղեկություններ հաղորդելով Չելիքի կենսագրականից:
Ըստ այդմ՝ 1970-ականներին Չելիքի ընտանիքը Թուրքիայից տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ ավելի ընտանիքի բոլոր անդամները վերադարձել են Թուրքիա:
Ֆրանսիայում կրթություն ստացած ու Սոցիալիստական կուսակցությանն անդամակցած Յակուբ Չելիքը պաշտոններ է զբաղեցրել տեղական ինքնակառավարման մարմիններում: 2014-ին անդամակցել է Մակրոնի «Շարժում» քաղաքական հոսանքին:
Հեղինակը նշում է, որ Մակրոնի՝ թուրքական ծագմամբ խորհրդականը, ում աջակցում է ոչ միայն թուրքական համայնքը, այլև մուսուլմանները, հույս է ներշնչում մուսուլմանների նկատմամբ Մակրոնի վարելիք քաղաքականության առումով:
Հոդվածի հեղինակը նշում է նաև, որ Մակրոնի ընտրվելուց հետո Ֆրանսիայի իսլամական խորհրդի փոխնախագահ Ահմեթ Օղրաշը հայտարարել է, որ Ֆրանսիայի մահմեդականները շատ ուրախ են Մակրոնի ընտրությունից:
Նշվում է նաև, որ Յակուբ Չելիքը Մակրոնի թիմում Եվրո գոտու պատասխանատուն է, ինչպես նաև՝ պատգամավորի թեկնածու:
Աղբյուր` Ermenihaber.am