Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է խաղաղ բնակիչների սպանությունների մեջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է խաղաղ բնակիչների սպանությունների մեջ: Պետության ղեկավարը պնդում է, որ իր քաղաքական հակառակորդները դրա համար դիպուկահարների են օգտագործել: Այս մասին հաղորդում է Globovision-ը:
Մադուրոն մեկնաբանել է ընդդիմության եւ իրավապահների միջեւ վերջին բախումների ընթացքում մի քանի մարդու զոհվելու փաստը: «Երեկ Մերիդայում երիտասարդ բանվոր է մահացել: Նրան դիպուկահարներն են գնդակահարել, որոնց ընդդիմադիր «Ժողովրդավարական միասնության դաշինքը» տեղակայել է երկրի մի շարք շրջաններում՝ բնակչությանը սպանելու համար»,- հայտարարել է Մադուրոն:
Նա նաեւ հայտնել է Լաս Մերսեդեսում երիտասարդ լրագրողի գնդակահարության մասին: Մադուրոն ցավակցել է զոհվածների ընտանիքներին եւ նրանց մահվան հանգամանքների հետաքննության կոչ արել:
Երկրի ՆԳ նախարար Նեստոր Ռեւերոլը նույնպես հայտարարել է, որ մարդկանց սպանել են ընդդիմության դիպուկահարները: Վենեսուելայի ընդդիմությունն էլ իր հերթին է կառավարական ուժերին մեղադրում ցուցարարների դեմ դիպուկահարների օգտագործելու մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)