Լրատվամիջոցները հայտնել են Թրամփի ինքնաթիռում վթարի սպառնալիքի մասին
«Համար մեկ օդանավը», որը նախատեսված է նախագահին փոխադրելու համար, կարող էր վթարային իրավիճակում հայտնվել՝ անորակ տեխնիկական սպասարկման պատճառով։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով հետաքննության տվյալներին։
Անսարքությունների սպառնալիքը հայտնաբերվել է երկու Boeing VC-25 օդանավերից մեկի թթվածին մատակարարելու համակարգում, որոնցից օգտվում է Թրամփը։ Ինչպես պարզվել է՝ մեխանիկները, ովքեր իրականացրել են ինքնաթիռի համակարգերի սպասարկումը, գործիքներ են օգտագործել, որոնք պարտադիր նախապես չեն մաքրվել։ Իսկ թթվածնի մատակարարման համակարգում ցանկացած աղտոտում կարող է հանգեցնել այրվելու ու պայթյունի սպառնալիքի։
Անսարքությունների հետեւանքով խոտանը վերացնելու արժեքը կազմել է մոտ 4 մլն դոլար։ Բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Boeing ընկերությունը։
VC-25 ինքնաթիռը Boeing 747 հատուկ տարբերակն է՝ նախատեսված ԱՄՆ բարձրագույն ղեկավարության օգտագործման համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)