Նախագահը ոչ թե քնում է, այլ աչքերը թաքցնում է լույսից
Զիմբաբվեի նախագահ Ռոբերթ Մուգաբեն հրապարակային միջոցառումների ժամանակ չի քնում, այլ աչքերը թաքցնում է վառ լույսից։ Այսպես է մեկնաբանել աֆրիկյան պետության 93-ամյա ղեկավարի մամուլի քարտուղարը լուսանկարները, որտեղ Մուգաբեն կախ գցած գլխով եւ փակ աչքերով է։ Այս մասին հաղորդում է Newsru-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Մամուլի քարտուղարն ասել է, որ 93 տարեկանում «աչքերի հետ ինչ-որ բան է կատարվում», եւ նախագահը չի կարող «երկար նայել վառ լույսին»։ «Եթե դուք ուշադիր նայեք նրա գլխի դիրքին, կնկատեք, որ նա պարզապես ներքեւ է նայում՝ խուսափելով ճառագայթներից»,- ասել է նա։
Երկու տարի առաջ Մուգաբեի հետ կապված մեկ այլ դեպք էր քննարկվում։ Այդ ժամնանակ նախագահն ընկել էր աստիճաններից՝ իր կողմնակիցների հետ շփվելուց հետո։
Նշենք, որ Զիմբաբվեի նախագահի պաշտոնը Մուգաբեն զբաղեցնում է 1987 թվականի դեկտեմբերի 31-ից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)