Ինչո՞վ ենք մենք ապրում, ինչով` քաղաքակիրթ աշխարհը
Հետեւեք հայաստանյան լրատվամիջոցների լրահոսին, հեռուստաալիքների լրատվական թողարկումներին եւ հանգիստ կարող եք ասել, թե ինչ մակարդակի վրա է մեր հասարակությունը եւ ինչով է ապրում, ինչով` շնչում:
Ամենուր ինտրիգներ, փսփսոցներ, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու կամ ով ինչքան փող է ծախսել ընտրությունների ժամանակ: Սահմանային կրակոցների մասին հաղորդագրություններ, «քաջ» օպերատորի վիրավորում ռազմաճակատի գծում (ինչ գործ ունի լրագրողը ճակատային գծում), ադրբեջանական խնձոր եւ դրա շուրջ աղմուկ:
21-րդ դար, 21-րդ դարի երկրորդ տասնամյակն արդեն ավարտին է մոտենում, իսկ մենք վայրենու նման ադրբեջանական խնձոր ենք ոչնչացնում եւ ուրախանում: Ոչինչ, որ թուրքական մթերք ենք օգտագործում, թուրքական շինանյութ օգտագործում, թուրքական շորեր գնում: Կարեւորը ժողովրդի ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելն է: Ադրբեջանում հակահայկական քարոզչություն է ընթանում, այստեղ՝ հակաադրբեջանական:
Հայն ու ադրբեջանցին Մոսկվայում, Ուրալում, Սիբիրում իրար հետ ողջագուրվում են, ընկերություն անում, համատեղ բիզնես անում, հաց ուտում, բայց այստեղ՝ հայրենիքում միմյանց ատում են եւ փորձում սպանել:
Փոխանակ զբաղվենք կարեւոր խնդիրներով, դրանց լուծումներով, դրանց լուծման ուղիները քննարկելով, ապրում ենք սահմանային կրակոցների մասին լուրերով (այդպես էլ չհասկացանք, թե ինչ նպատակ է հետապնդում 15 կամ 158 կրակոցների մասին հաղորդագրությունները), օպերատորին տանում ենք առաջին գիծ եւ թիրախ սարքում, ընտրակաշառք բաժանում եւ վերցնում:
Փորձենք մեզ կողքից նայել: Գոնե մի անգամ փորձենք եւ կտեսնենք թե ինչ գարշահոտութան մեջ ենք, ինչ խոր փոսում: Իսկ երբ տեսնենք, գուցե մտածենք արդեն, որ ադրբեջանական խնձորի ոչնչացումը հերոսություն չէ, այլ հերոսությունը երկիրը զարգացնելն ու մարդկանց կենսամակարդակը բարձրացնելն է:
Top-News.am

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են