Վրաստանը Յուրի Լուժկովին կներառի «սև ցուցակում»
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Վրաստանում կընդգրկվի «սև ցուցակում», նրան կարգելվի մուտք գործել երկիր: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լուժկովը Վրաստան էր ժամանել ընկերների և կնոջ հետ մայիսյան տոների շրջանակում:
«Այն, ինչ տեղի ունեցավ այս փուլում, պայմանավորված է նրանով, որ նա ժամանակին ընդգրկված չի եղել ցուցակում: Մենք նրան կընդգրկենք այդ ցուցակում, և նա չի կարողանա այլևս մտնել Վրաստան»,- հայտարարել է Խուցիշվիլին:
Լուժկովը նախկինում մի քանի անգամ այցելել է Աբխազիա և Հարավային Օսիա: Համաձայն «Օկուպացված տարածքների մասին» վրացական օրենքի՝ այդ տարածքներ այցելությունն առանց Թբիլիսիի պաշտոնական թույլտվության անօրինական է և պատժվում է կամ խոշոր տուգանքով, կամ մինչև չորս տարի ազատազրկմամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի այցը Վրաստան աժիոտաժ և վրաց սահմանապահներին ուղղված հարցեր է առաջացրել: Նախկին քաղաքապետը ժամանել է Վրաստան կնոջ՝ Ելենա Բատուրինայի և Մոսկվայի շրջակա միջավայրի պահպանության հարցերով վարչության նախկին ղեկավար Լեոնիդ Բոչինի հետ:
Վրաստանում Լուժկովի գտնվելու մասին տեղեկատվությունն առաջացրել է հասարակության զայրույթը, որը կասկածել է Մոսկվայի նախկին քաղաքապետին Աբխազիա այցերի ժամանակ օկուպացված տարածքների մասին օրենքի խախտման համար:
Համացանցում արդեն հրապարակվել է առցանց խնդրագիր, որում նշվում է, որ Լուժկովը, որը բազմիցս նկատվել է վրացական օրենսդրությունը խախտելիս, Վրաստանում է, և դա հիմք է վրացական իշխանությունների գործողությունների համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)