Պրահայի կենտրոնում ավելի քան 20 հազար մարդ է հավաքվել՝ երկրի ֆինանսների նախարարի հրաժարականի պահանջով
Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել չորեքշաբթի երեկոյան Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնական Վացլավսկի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ցուցարարները պահանջում են, որ նախագահ Միլոշ Զեմանն անմիջապես աշխատանքից հեռացնի առաջին փոխվարչապետ, տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար, միլիարդատեր Անդրեյ Բաբիշին, ում դեմ հարկերից խուսափելու մեջ մեղադրանք է առաջադրվել:
«Նախագահն իրավունք չունի անտեսել այս բազմահազարանոց ամբոխի կամքը: Զեմանի գործողությունները սպառնում են ժողովրդավարությանը», - ասել է հանրահավաքի կազմակերպիչ, քաղաքացիական ակտիվիստ Շարկա Ֆիալովան:
Ի նշան բողոքի երկրի նախագահի և ֆինանսների նախարարի դեմ՝ բացի հասարակ քաղաքացիներից Վացլավսկի հրապարակ են հավաքվել նաև տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ, պատգամավորներ և այլն:
Նշվում է, որ հատկապես մեծ է ցույցին մասնակցող երիտասարդների թիվը: Բոլորն այնտեղ միահամուռ պահանջում են բացահայտել, թե ինչ զարտուղի ճանապարհներով է առաջին փոխվարչապետը իր միլիարդները կուտակել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է