Աթաթուրքին վիրավորողները կպատժվեն օրենքով. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին անպատվողները պետք է պատժվեն օրենքով, այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Նշենք, որ օրեր առաջ թուրքական TVNet հեռուստաալիքով հեռարձակվող «Խորքային պատմություն» հաղորդման ժամանակ լրագրող Սուլեյման Յեշիլյուրթը հայտարարել էր, որ Աթաթուրքի որդեգիր դուստր Աֆեթ Ինանը եղել է Թուրքիայի «ոչ պաշտոնական առաջին տիկինը»:
Աթաթուրքին իր որդեգիր դստեր հետ սիրային կապ ունենալու համար մեղադրած Յեշիլյուրթին ձերբակալել են նույն օրը:
Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևենթ Գյոքը բողոք էր ներկայացրել Թուրքիայի հանրապետական դատարան և պահանջել պատժել առաջին նախագահին վիրավորած հեղինակին:
Ավելի ուշ թուրք հոգևորական Հասան Աքարը, խոսելով Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին, նրան անվանել է վիժվածք, իսկ Աթաթուրքի մորը որակել անբարոյական:
«1938թ.-ին սատկած այդ վիժվածքի նմանի մայրը Սալոնիկում հասարակաց տան աշխատող է եղել, դա հայտնի բան է», - ասել էր հոգևորականը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է