Թուրքիան Ուկրաինային կօգնի անօդաչու սարքեր մշակել ու արտադրել
Թուրքիան Ուկրաինային կօգնի անօդաչու սարքեր մշակել ու արտադրել։ «Անտոնով» ուկրաինական ընկերությունը Turkish Aerospace Industries (TAI)-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել՝ անօդաչու սարքերի տարբեր մոդիֆիկացիաների, այդ թում նաեւ հարվածային, մշակման ու արտադրության նպատակով՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար։ Նոր պայմանավորվածությունները ստորագրվել են Ուկրաինայի Ազգային պաշտպանության խորհրդի եւ անվտանգության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի մասնակցությամբ՝ «IDEF-2017» Ռազմական տեխնիկայի 13-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։
«Անօդաչու ավիացիոն տեխնիկան այն է, ինչի կարիքն ունի ուկրաինական բանակը։ «Ուկրոբորոնպրոմ» պետական կոնցերնը այդ ուղղղությամբ մեծացնում է սեփական մրցունակությունը եւ համագործակցում է համաշխարհային ընկերությունների հետ՝ ուկրաինական զորքերին ըստ անհրաժեշտության ապահովելու համար»,- հուշագրի ստորագրումը մեկնաբանել է Ավիակառուցման ու արտադրության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Կորոբովը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է