Կառավարող ուժի նյարդայնության հիմնական պատճառը
«Վերնատուն» ակումբի համաժողովը, մեղմ ասած, գցեց կառավարող ուժի եւ նրանց համակիրների տրամադրությունը: Նրանք անցան հարձակման, օգտագործելով բոլոր ռեսուրսները եւ հնարավորությունները: Համաժողովի մասնակիցներին վարկաբեկելու փորձերից, մինչեւ ամենավերջին անմակարդակ եւ ստոր վիրավորանքները:
Նրանք, ովքեր պահպանել են բանականությունը, առողջ մտածողությունը զարմացած հարցնում էին՝ լավ, ո՞րն է այս ջղային արձագանքի պատճառը:
Ոմանք նշում էին, թե ագրեսիվ արձագանքի պատճառն այլ քաղաքական ուժի առկայությունը չհանդուրժելն է, մոյւսները բերում էին տարբեր հիմնավորումներ եւ վարկածներ:
Իրականում նման ջղագրգիռ արձագանքի պատճառը կամ հիմնական պատճառը շատ պարզ է՝ իշխանությունները չեն ցանկանում, որ ժողովուրդը համեմատության հնարավորություն ունենա: Մի կողմում կառավարությունն ու Ազգային ժողովն է՝ հիմնականում մանկապարտեզային քննարկումներով եւ հարցադրումներով (ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ներկայությունը որակ չի փոխում իմքայլական մեծամասնության պարագայում), մյուս կողմում՝ «Վերնատան» համաժողովի մասնակիցները՝ իրենց ելույթներով եւ հարցադրումներով:
Իշխանությունը վախենում, սարսափում է նման համեմատություններից: Հենց սա է պատճառը, որ նրանք այսքան ջղագրգիռ արձագանք տվեցին: Անգամ իրենց վիրավորված են համարում, որ ակումբի անունը «Վերնատուն» է, ոմանք, որոնք անգամ բարձր պաշտոններ են զբաղեցնում, հրապարակային ամենաստոր վիրավորանքներն են գրում ու ասում: Այս ամենը վկայում է միայն այն մասին, որ համաժողովը ստացվել է, եւ որ իշխանությունների վախերն իրականում անհամեմատ շատ են, քան կարծում է ՀՀ քաղաքացին:
Հիմա տեղի ունեցավ մի հետաքրքիր երեւույթ. չնայած իշխանությունների գործադրած գերջանքներին, հանրությունը շատ նորմալ վերաբերվեց տեղի ունեցած խորհրդաժողովին, անգամ ողջունեց, քանի որ նույն հանրությունը հոգնել է տուն-տունիկից, հոգնել է լայվերից, հոգնել է դատարկ խոսքերից: Հանրությունը լուրջ քննարկումների պակաս է զգում:
Կառավարությունում այս ամենը հասկանում են, իմքայլականներն այս ամենը հասկանում են, բայց նյարդայնանում են, փոխանակ ընդունեն, որ իշխանությունը պետք է ունենա ընդդիմություն, եւ որ մի օր այդ ընդդիմությունը պետք է լինի իշխանություն, իսկ իրենք՝ ընդդիմություն: Թե չէ մինչեւ 2050 թվականը իշխելու երազանքը գործողներին կարող է ավելի շատ փլուզել, քան ընդդիմության գործողությունները:
Վարդան Մխիթարյան
Top-News.am

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են