Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Վարչապետը ժամանել է Դուբլին Հհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղել Տեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստը ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք Դավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզ Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը Քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջ Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել
Աշխարհ

Ալիեւների ընտանիքը թալանում է Ադրբեջանի նավթային եկամուտները

Ադրբեջանի կառավարությունն իր բազմամիլիարդանոց նավթային եւ գազային եկամուտները բաշխում է հետեւյալ չորս ուղղություններով՝ կաշառատվություն, Ալիեւի ընտանիքի եւ նրա բարեկամների կողմից թալան, ռազմական գնումներ եւ բյուջետային այլ հարցեր: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Զարմանալի չէ, որ Ադրբեջանի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ` չնայած Ալիեւի միապետության վաստակած միլիարդավոր նավթադոլարների:

Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Ադրբեջանի կաշառատվությունը Եվրոպայի խորհրդում եւ ամբողջ աշխարհում, իսկ այս շաբաթ կներկայացնենք օրինակներ, թե ինչպես է թալանվել Ադրբեջանի հարստության մեծ մասը Ալիեւի ընտանիքի եւ իշխող կլանի անդամների կողմից: Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի զեկույցն անդրադարձել է Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի «համատարած կոռուպցիային»: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպությունն իր 2016 թ. կոռուպցիայի համաշխարհային զեկույցում Ադրբեջանը դասել է ամենակոռումպացված երկրների շարքին. 176 երկրների թվում այն զբաղեցրել է 123-րդ տեղը:

Անցյալ ամիս, լրագրող Դաֆնե Քարուանա Գալիցիան իր կայքում բացահայտել է, որ Մալթայում Pilatus բանկի երեք խոշորագույն հաճախորդները Ադրբեջանից են՝ արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովը, որին հաջորդում են նախագահ Ալիեւի երտասարդ որդին՝ Հեյդար Ալիեւը եւ դուստրը՝ Լեյլա Ալիեւան:

Գալիցիան հայտնում է, որ «Հեյդար Ալիեւը [Նախագահի որդին] նախ փորձել է բանկային հաշիվ բացել Վալետայի բանկում [Մալթայում], սակայն մերժում է ստացել այն հիմքով, որ նա առավել կոռումպացված երկրներից մեկի քաղաքականապես խոցելի անձերից է, եւ առկա են փողերի լվացման լուրջ ռիսկեր»: Գալիցիան նաեւ բացահայտել է, որ «Pilatus բանկի ավանդների 60 տոկոսը պատկանում է Ադրբեջանի քաղաքականապես խոցելի անձանց»: Հետեւաբար, կարող ենք վստահորեն ենթադրել, որ այդ երեք ադրբեջանցիների կողմից պահ տված գումարները կազմում են միլիոնավոր դոլարներ…

Հետաքրքիր է, որ Pilatus բանկի սեփականատերը իրանցի է, Սեյիդ Ալի Սադր Հաշեմինիջադ անունով, որին «անցյալ հինգշաբթի [2017 թ. ապրիլի 20] տեսախցիկները որսացել էին իր բանկի տարածքում, բանկի ռիսկերի կառավարիչ Անտոնելա Գաուչիի ուղեկցությամբ փաստաթղթերի պայուսակներ հանելիս»:

Ցավոք, մալթական բանկը միակը չէ, որտեղ Ալիեւները եւ նրանց կլանը թաքցրել են ահռելի գումարներ: Կան Ալիեւիների եւ նրանց միջնորդների կողմից ստեղծված բազմաթիվ օֆշորային ընկերություններ՝ վիթխարի կանխիկ գումարների լվացման նպատակով, որոնց կապն Ադրբեջանի ղեկավարության հետ դժվար է գտնել:

Ալիեւեների մասնակցությամբ այնքան շատ ֆինանսական սկանդալներ կան, որ դժվար է առանձնացնել դրանցից որեւէ մեկը, սակայն ամենամեծ սկանդալներից մեկն առնչվում է նախագահ Ալիեւի երեք երեխաների կողմից Դուբայում շքեղ անշարժ գույքի գնումների հետ ՝ ըստ «Վաշինգտոն փոստի»: Հեյդար Ալիեւը, այն ժամանակ Ալիեւի 11-ամյա որդին, 2009 թ. գնել էր ինը ծովափյա առանձնատներ 44 միլիոն դոլար գումարով… Նրա երկու քույրերը՝ Լեյլա եւ Արզու Ալիեւաները, գնել էին եւս մի քանի առանձնատներ լրացուցիչ 31 միլիոն դոլարով: Այս ունեցվածքի համար վճարվել էր «կանխիկ»: Որտեղից են այդ երիտասարդ տարիքի երեխաները ձեռք բերել 75 միլիոն դոլար, հաշվի առնելով, որ նրանք եկամուտ չունեն, իսկ նրանց հոր՝ նախագահ Ալիեւի տարեկան եկամուտը կազմում է ընդամենը 228 000 դոլար…

«Վաշինգտոն փոստի» հոդվածը բացահայտելով այս սկանդալային մանրամասները, պարզաբանել է, որ «ակտիվներն արտերկիր տեղափոխելու շտապողականությունը, անտեսելով շահի չափսերը, բնորոշ է բազմաթիվ նավթարդյունաբերող երկրների, որտեղ կոռումպացված էլիտան ձգտում է ապահովել իր հարստության անվտանգությունը քաղաքական քամիների փոփոխությունների դեպքում»:

Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) կայքը ներառում է մի քանի տասնյակ հոդվածներ Ադրբեջանում խոշոր կոռուպցիայի օրինակների մասին: 2012 թ. OCCRP-ը իր «Տարվա մարդ» ճանաչեց նախագահ Ալիեւին՝ «հանցագործությունների եւ կոռուպցիայի հետ նրա ունեցած կապերի» համար: OCCRP-ը հաղորդում է, որ Մեհրիբան Ալիեւան՝ նախագահ Ալիեւի կինը «օֆշորային ընկերությունների ցանցի սեփականատեր, տնօրեն եւ բաժնետեր է, որոնք, ինչպես հաղորդվում է, ընտանիքի կողմից օգտագործվում են միլիոնավոր դոլարների շահավետ գործարքներ կնքելու համար»:

Իրոք, նախագահ Ալիեւը եւ նրա ընտանիքը բազմաթիվ թանկարժեք սեփականություններ ունեն ամբողջ աշխարհում: OCCRP-ն տեղեկացնում է, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում 7.3 միլիոն դոլարով ձեռք բերված շենքը դարձել է ՝ նախագահ Իլհամ Ալիեւի հոր՝ Հեյդար Ալիեւի անվան հիմնադրամի գրասենյակ. նա ղեկավարել է Ադրբեջանը 1993-2003 թվականներին: Հիմնադրամը ղեկավարում է Ալիեւի ընտանիքը: Ըստ OCCRP-ի՝ այս շենքի գնումը ներառում է «օֆշորային գործարքներ, կոռումպացված պաշտոնյաների եւ կազմակերպված հանցավորության հետ կապեր, ապօրինի գործարքներ եւ մեռած առաջնորդի անձի յուրօրինակ պաշտամունք»: Ալիեւները ունեն նաեւ սեփական թանկարժեք շենքեր եւ տներ Լոնդոնում (առնվազն 25 մլն դոլար արժողությամբ), Մոսկվայում (տասնյակ միլիոնավոր դոլարներ արժողությամբ), Դուբայում եւ Չեխիայի Հանրապետությունում:

Վերջապես, ըստ OCCRP-ի, նախագահ Ալիեւի դուստրերին՝ Լեյլային եւ Արզուին են պատկանում Բաքվի առավել շքեղ հյուրանոցները, այդ թվում՝ Four Seasons-ը, Sheraton-ը եւ Marriott-ը ի թիվս այլոց: Ադրբեջանի անշարժ գույքի մի փորձագետ ասել է OCCRP-ին, որ «այդ ընտանիքին պատկանող կամ նրանց հետ սերտորեն կապված Բաքվի բարձրակարգ հյուրանոցները գնահատվում են 10 միլիարդ դոլար»:

Մանրամասները՝ news.am - ում: