Շուրջ 220 լրագրող է վիրավորվել Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում
Առնվազն 219 լրագրող է վիրավորվել Վենեսուելայում հակակառավարական ցույցերի ընթացքում, ասվում է զեկույցում, որը ներկայացվել է Բոլիվարյան Հանրապետության Ազգային ժողովի Մեդիա հարցերի ենթակոմիտեի կողմից: Ըստ զեկույցի հեղինակների՝ պատասխանատվությունը կատարվածի համար պետք է ստանձնեն պետության ուժային կառույցների ղեկավարները:
Ենթահանձնաժողովի ղեկավար Բիաջիո Պիլերն ասել է, որ այդ փաստաթուղթը կուղարկվի ինչպես ազգային, այնպես էլ միջազգային կազմակերպություններին, որ վերջիններս չասեն, թե «տեղյակ չեն եղել լրագրողների, օպերատորների, լուսանկարիչների և ԶԼՄ-ների այլ աշխատակիցների հանդեպ դաժան ճնշումների մասին»: Ըստ Պիլերի՝ կառավարությունը մամուլի դեմ բռնության է դիմել, որ թույլ չտա պատմել ճշմարտությունը լայնածավալ բողոքի ակցիաների մասին:
Վենեսուելայի ընդդիմությունը բողոքում է նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Սահմանադիր ժողով հրավիրելու որոշման դեմ, որը կարող է բարեփոխել պետական կառավարման և երկրի օրենսդրության որոշ դրույթներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է