«Այն, որ հայկական կնիքն այստեղ ոչ մի լավ բան չի խոստանում, արդեն պարզ էր». անձնագրում առկա հայկական կնիքի պատճառով ռուս լրագրողը մնացել է ադրբեջանական անցակետում
«Великий Новгород» տեղեկատվական գործակալության թղթակից Յուլյա Գոնչարենկոն իր հոդվածում պատմել է Ադրբեջան կատարած այցի մասին:
Դեռևս Դաղստանում ռուս սահմանապահների մոտ հարցեր են առաջացել նրա անձնագրում հայկական կնիքը տեսնելուց հետո, սակայն մի քանի հարցի պատասխանելուց հետո Գոնչարենկոն անցել է ադրբեջանական կողմ:
«Այն, որ հայկական կնիքն այստեղ ոչ մի լավ բան չի խոստանում, արդեն պարզ էր: Բայց համացանցում վստահեցնում են, որ Հայաստանում եղած զբոսաշրջիկներին այնուամենայնիվ թողնում են մուտք գործել Ադրբեջան: Իսկ իրականում մեզ 4-իս էլ՝ 2 մեծահասակ և 2 երեխա, միանգամից կանգնեցրին»,- գրում է լրագրողը:
Նա նշում է նաև, որ անձնագրի կնիքները սկզբից նայում էր մեկ սահմանապահ, հետո նրան է միացել երկրորդը: Սահմանապահները սկսել են միասին հարցաքննել անցյալ տարի Հայաստանում եղած լրագրողին և նրա ուղեկիցներին:
Սահմանապահները հետաքրքրվել են, թե Հայաստանում որտեղ են եղել և ապրել, և ճշտելով, որ խոսքը միայն Երևանի և հյուրատան մասին է՝ բաց են թողել նրանց, բայց նախազգուշացումով, որ լրագրողն ու իր ուղեկիցներն առաջարկ ստանալու դեպքում երբեք չմեկնեն Ղարաբաղ, քանի որ «հակառակ դեպքում նրանց առջև կփակվեն շատ երկրների դռներ»:
Ռուսները ստիպված են եղել նաև բացատրական նամակ գրել, որ մեկնել են Հայաստան՝ որպես զբոսաշրջիկներ: Նամակը մնացել է ադրբեջանցի սահմանապահների մոտ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...