ԱՄՆ-ը հետաձգել է Կլիմայի փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշումը
ԱՄՆ-ին Կլիմայի փարիզյան համաձայնագրից չհրաժարվելու համաշխարհային փորձերից հետո Վաշինգտոնը հետաձգել է այդ պայմանագրից դուրս գալու որոշումը։ Երեքշաբթի օրը՝ մայիսի 9-ին, նշանակված կառավարական խորհրդականների հանդիպումը՝ համապատասխան փաստաթուղթը նախապատրաստելու համար, անժամկետ հետաձգվել է։ Այս մասին հաղորդում է «Գերմանական ալիք»-ը՝ վկայակոչելով Reuters-ին։
Որպես պատճառ նշվել են խորհրդակցությունների «ամսաթվի հետ կապված բարդությունները»։ Հանդիպման նպատակն էր ցրել ներքին տարաձայնություններն այն հարցի շուրջ, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պե՞տք է պահի իր նախընտրական խոստումը՝ դուրս գալ 2015 թվականի Փարիզյան համաձայնագրից։ Ապրիլի վերջին Թրամփը հայտարարել էր, որ այդ մասին որոշումը կընդունվի մոտ երկու շաբաթվա ընթացքում։
NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է