Թուրքիայում Գյուլենին սպառնում է շուրջ 3.000 տարվա ազատազրկում
Թուրքիայում 2016թ.-ի հուլիսի 15-ին կայացած ռազմական հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը համարվող կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին պահանջում են դատապարտել 2.923 տարվա ազատազրկման, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Թուրքական դատարանը նաև պատրաստել է 3.623 տարբեր մեղադրական ակտ, որոնցով պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել Գյուլենին:
Հայտնի է, որ ընդհանուր առմամբ, Թուրքիայում հեղաշրջման գործով Գյուլենի դեմ հարուցված է 22 քրեական գործ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է