Վրաստանում պահանջում են քրեական գործ հարուցել ԼԳԲՏ թեմայով ֆիլմ նկարահանած ռեժիսորի դեմ
«Վրացական երթ» ուլտրաազգայնական շարժման առաջնորդ Սանդրո Բրեգաձեն պահանջում է քրեական գործ հարուցել «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի ռեժիսոր Լեւան Ակինի դեմ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։
Բրեգաձեն պնդում է, որ Ակինը անչափահասներին, առանց նրանց ծնողների համաձայնության, ներգրավել է ԼԳԲՏ թեմայով ֆիլմի նկարահանումների մեջ։ Ինչպես հայտնի է «Իսկ հետո մենք պարեցինք»-ը 2018թ․ ամռանը նկարահանել են Թբիլիսիում։
«Այսօր կամ վաղը դատախազություն կներկայացվի հայց, որով ծնողները կպահանջեն քրեական գործ հարուցել Լեւան Ակինի եւ նկարահանող խմբի դեմ։ Ինձ հետ կապվել են ծնողներ, որոնք ասել են, որ ամռանը Լեւան Ակինը խաբեությամբ երեխաներին քաղաքից դուրս է տարել եւ նկարահանել որոշակի կադրերում։ Ակինը խաբել է նրանց, ասելով, թե վրացական պարերի մասին մանկական ֆիլմ է նկարահանում։ Իրականում այդ երեխաներին օգտագործել են գեյ-քարոզչական կինոնկարում։ Դա երեխաների իրավունքների խախտում է, որի համար Ակինը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- հայտարարել է Բրեգաձեն։
Մի քանի ծայրահեղ աջ կազմակերպություններ միավորող շարժման առաջնորդը պնդում է, որ խոսքը 5-6 երեխաների մասին է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին «Իսկ հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերայի ցուցադրությունն ուղեկցվել է հանրահավաքներով եւ անկարգություններով։ «Վրացական երթի» կողմնակիցներն ու առաջնորդները փորձել են ոստիկանական պատը ճեղքելով ներխուժել թբիլիսյան «Ամիրանի» կինոթատրոն, որպեսզի խափանեն ցուցադրությունը։ Նրանք ագրեսիվ են պահել իրենց իրավապահների եւ հանդիսատեսի հանդեպ։
Անկարգությունների հետեւանքով «Ամիրանի»-ի մոտ տուժել է Վրաստանի ՆԳՆ երկու աշխատակից, մի քանի քաղաքացիական անձ, վնասվել է ոստիկանական ավտոմեքենա։ Թբիլիսիում վարչական կարգով կալանավորվել է 24, իսկ Բաթումի «Ապոլլո» կինոթատրոնի մոտ՝ 3 մարդ։ Այս միջադեպերի հետ կապված՝ ՆԳՆ-ն չորս փաստով հետաքննություն է սկսել։
Բրեգաձեն կարծում է, որ երեկ իրենց հանրահավաքներում «ոչ մի այնպիսի բան տեղի չի ունեցել, ինչը տեղի չի ունենում ցանկացած եվրոպական ֆուտբոլային ստադիոնում»։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...