Րաֆֆի Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը
Այսօր Հաղթանակի ու խաղաղության տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ հայ ազգին ուղղված շնորհավորական ուղերձ է հղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը.
«Մայիսի 9-ի երկու հիշարժան ամսաթվերի` Հաղթանակի ու խաղաղության տոնի եւ Շուշիի ազատագրման օրվա զուգադիպությունն իր մեջ մեծ իմաստ է ամփոփում: Այն խորհրդաշում է հայի ազգային խառնվածքին ներհատուկ հայրենասիրությունն ու խիզախությունը, սխրանքն ու անձնազոհությունը, օտարի լծի դեմ մեկ մարդու նման ոտքի ելնելու եւ «իր սուրը փառքով պատյան դնելու» անկոտրում կամքը:
Դարերի խորքից եկող ազգային այդ նկարագիրը հաջող քննություն բռնեց Երկրորդ աշխարհամարտի տարիներին, երբ հայ ժողովրդի պանծալի զավակները` այլ ազգերի ներկայացուցիչների հետ ձեռք ձեռքի, մարտնչում էին ֆաշիստական Գերմանիայի դեմ` փրկելով աշխարհը նացիզմի ճիրաններից: Հայրերի ու պապերի հերոսական դասը շարունակեց արդեն նոր սերունդը` Արցախյան գոյամարտում պաշտպանելով հայրենի բնօրրանը եւ դարբնելով նոր հաղթանակներ:
Շուշիի ազատագրումը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը, որը եւս համընկնում է մայիսյան հաղթանակների օրվա հետ, դարձան այն կարեւոր գործիքակազմերը, որոնք պարարտ ենթահող պատրաստեցին մարտադաշտում հայոց հետագա հաջողությունների համար: Շուշիի ազատագրումը, փաստորեն, շրջեց պատմության անիվը` հօգուտ մեր ժողովրդի: Ցավալի է միայն, որ հայ զինվորի արյան եւ քրտինքի գնով վերանվաճված բնագծերը, ինչպես հարկն է, չեն պաշտպանվում դիվանագիտական ճակատում ու չեն արժեւորվում: Եվ դա մեր բարձրագույն իշխանությունների անպատասխանատվության արգասիքն է:
Այսպիսով` Մեծ հայրենականի ռազմադաշտում եւ դրանից ավելի քան կես դար անց Շուշիի բարձունքներում առյուծասիրտ հայորդիների ցուցաբերած արիությունն ու ազատատենչ ոգին կերտեցին հայրենիքի պաշտպանի մի հավաքական կերպար, որը միշտ կուղեկցի մեզ, եւ որով կդաստիարակվեն բազում նոր սերունդներ:
Շնորհավորում եմ բոլորիս` մայիսյան փառապանծ տոների առթիվ` մաղթելով հայ ժողովրդին խաղաղություն, բարօրություն եւ առաջընթաց: Փա´ռք ու պատիվ մեծ հաղթանակներ կռած բոլոր նվիրյալներին, վետերաններին, ազատամարտիկներին, սահմանապահներին, բանակի զինվորական եւ սպայական անձնակազմերին: Հավերժ փա´ռք մեր սուրբ նահատակներին, որոնց հիշատակը երբեք չի խամրի»:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են