Ռոբերտ Քոչարյանի հերթական հաղթանակը
Դատարանը որոշեց, որ ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը պետք է շարունակվի, հակառակ Հայաստանում եւ աշխարհում գործող բոլոր օրենքների:
Դատարանից, դատավոր Դանիբեկյանից այլ որոշման սպասելը միամտություն կլիներ, հատկապես, երբ հեղափոխական փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանի կալանքը չպետք է վերացվի: Սա ուղիղ հրահանգ էր դատարանին էլ, դատավորին էլ:
Իսկ մեզ մնում է արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը տարավ հերթական հաղթանակը, քանի որ իշխանությունները մեկ անգամ եւս հաստատեցին, որ ՀՀ երկրորդ նախագահից պարզապես սարսափում են: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանք հերթական պարտությունը կրեցին:
Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն աճում է, քյալլա կտրող, նոր 55 միլիոնանոց օդանավ ուզող Փաշինյանինը մոտենում զրոյի: Այս փաստը արդեն արձանագրում են հենց նրանք՝ այսօր իշխանության ղեկի մոտ գտնվողները, տխրահռչակ, բազմակի անգամ օգտագործված կազմակերպությանը պատվիրելով սոցհարցում, բնականաբար, նախապես տրամադրված արդյունքներով:
Ռոբերտ Քոչարյանը վաղը կամ մյուս օրը լինելու է ազատության մեջ: Հայաստանում կյանքը թեւակոխելու է մեկ այլ փուլ, եւ այստեղ արդեն պետք է մտածեն այն դատախազներն ու քննիրները, այն դատավորները, որոնք վախից կամ նյութական ակնկալիքից դրված դարձել են իշխանությունների կամակատարը: Ուսումնասիրեք պատմությունը եւ կտեսնեք, որ հետստալինյան փուլում մեկ-մեկ օրենքի առաջ պատասխան են տվել ապօրինի որոշում կայացրած դատախազներն ու դատավորները: Մտախեք այս մասին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
ՀՀ-ն Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցով չի դիմել. Գալուզին
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի