Իրանում հայտնաբերել են անհայտ ծագման հսկայական քարե պատ
Իրանի արեւմուտքում հնագետները հայտնաբերել են մոտ 15 կիլոմետր երկարությամբ քարե պատի մնացորդներ։ Պատը բավական հստակ երեւում է արբանյակային նկարներում, տեղեկացնում է Planet- today-ը։
Գիտնականները, հենվելով պատի մոտ հայտնաբերված խեցե իրերի վրա, կարծում են, որ այն կառուցվել է մ.թ.ա. չորրորդ դարի եւ մ.թ. վեցերորդ դարի արանքում։ Կառույցի որոշ մնացորդներ դեռեւս երեւում են առանձին տեղերում։ Մասնագետների կարծիքով՝ դրանք կարող էին լինել ոչ մեծ աշտարակներ կամ պատի հետ կապված այլ շինություններ։ Պատի համար որպես շինանյութ են ծառայել տեղի բնական ռեսուրսները, ինչպիսին են գիպսե լուծույթով միմյանց միացված սալաքարն ու գլաքարը։ Նման որոշ հատվածներ պահպանվել են մինչ օրս։ Ինչպես նշում են գիտնականները, բավական մասշտաբային նման շինություն կառուցելու համար զգալի նյութեր, աշխատուժ եւ ժամանակ է պահանջվել։
Իսկ ինչ վերաբերում է պատի նշանակությանը, ապա այստեղ գիտնականները ստիպված են կռահումներ կատարել։ Այն կարող էր ունենալ ինչպես պաշտպանական, այնպես էլ խորհրդանշական բնույթ։ Գուցե այն կարող էր սահման եղած լինել հնագույն կայսրության, ասենք՝ պարթեւների կամ սասանյանների համար, որոնք ժամանակին բարգավաճել են այս վայրերում եւ լուրջ ռեսուրսների տիրապետել։ Վատ պահպանված լինելու պատճառով դժվար է խոսել նաեւ պատի չափերի մասին։ Գիտնականների ենթադրությամբ՝ այն կարող էր ունենալ 4 մետր լայնություն եւ մոտ 3 մետր բարձրություն։
Արժե նշել, որ հնագետներն ավելի վաղ պատի գոյության մասին չգիտեին, ինչը չի կարելի ասել տեղի բնակիչների մասին, որոնք վաղուց արդեն այն անվանում են «Գաուրիի պատ»։


















































Իրանն ու Օմանը քննարկում են Օրմուզի նեղուցը ճգնաժամից դուրս բերելու ուղիները
NY Post. Իրանը դեռևս մուտք չի ստացել Կատարում գտնվող իր 6 միլիարդ դոլարի ակտիվներին
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ կանցկացնի Կատարի, այլ ոչ թե ԱՄՆ-ի հետ. Բաղաեի
Սկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասին
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...