Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են՝ Քոչարյանի ընտանիքն ինձ պիտի ֆինանսավորի

Հազար ամոթ այն մարդկանց, ովքեր մտածում են, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը ինձ պիտի ֆինանսավորի, որ ես իմ զինակից ընկերոջն աջակցեմ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն լուրին, թե Վիտալի Բալասանյանի գործունեությունը ֆինանսավորվում է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից:

«Շատ վատ է, որ նման լուրեր են տարածվում։ Նման ստահոդ լուրեր տարածող մարդիկ, եթե գոնե մի քիչ ազնվություն ունենան, պետք է մի փոքր էքսկուրս անկացնեն իմ կենսագրության վերաբերյալ։ Շատ ափսոս, որ դրանց նման ստահակները տեղ ունեն մեր երկրում։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում երկրի ազգային արժեհամակարգը նսեմացնելու իրենց սեւ գործն իրականացնելու մեջ»,- ասաց Բալասանյանը։

Նա նշեց, որ չի կարող չաջակցել իր զինակից ընկերներին, ովքեր այս պահին ենթարկվում են քաղաքական հետապնդման. «Ես այս երկրում պատահական մարդ չեմ, Ռոբերտ Քոչարյանի, նախկին նախագահների, մարտական հրամանատարների ու գեներալների հետ մեծ ճանապարհ եմ անցել, եւ իրենց կողքին լինելն այս պահին իմ սրբազան պարտականությունն է։ Ես երևույթների դեմ եմ պայքարում։ Այս մեկ ու կես տարվա ընթացքում, հատկապես Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ արված քայլերը, որոնք ուղղակի ծիծաղելի են, եւ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է քաղաքական հետապնդում իրականացնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ինձ այլ տարբերակ չի թողնում, քան աջակցել նրան։ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, այլ պատանդ է»։

Բալասանյանը ընդգծեց՝ 2016 թվականին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն իր կողմից ստանձնելու շրջանում նույնպես մամուլն այնպիսի լուրեր է տարածել, որոնք իրականության հետ որեւէ կապ չեն ունեցել.

«Այս նույն խոսակցությունները շահարկել են նաեւ 2016 թվականին, երբ հայտնվել եմ ՊՊԾ գնդում եւ իմ փոքր ներդրումն եմ ունեցել։ Դրանից հետո ես Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի բազմաթիվ առաջարկներով ստանձնել եմ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը եւ սկսվել է որոշ լրատվամիջոցների կողմից ստահոդ լուրերը։ Եվ հունիսի 11-ին Արցախի նախագահի հրամանագրով ես ազատվել եմ պաշտոնից»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ազատության համար ստորագրահավաք իրականացնելու գործընթացին՝ նա նշեց, որ ստորագրահավաքն այս պահին Ստեփանակերտում է իրականացվում, շուտով պատրաստվում են նաեւ մարզեր այցելել.

«Ստորագրավահաքն այս պահի դրությամբ ընթանում է։ Մենք մեկնարկը տվել ենք նոյեմբերի 4-ից եւ ունենք մոտ 3500 ստորագրություն միայն Ստեփանակերտում։ Ոչ մեկի հետեւից չենք գնացել, երկրի վիճակով մտահոգ քաղաքացիները մոտենում ու ստորագրում են»։

Երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանն էլ NEWS.am-ին ասաց. «Միայն հիվանդ երևակայություն և սեփական խիղճը վաճառած մեկի մտքով կարող է անցնել մարտական ընկերոջը դժվարության պահին ձեռք մեկնելու արժանապատիվ և վեհ արարքը կապել փողի հետ»: