WikiLeaks. Օբաման միջամտել է Ֆրանսիայի նախընտրական մրցարշավին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր նախագահական պաշտոնավարման ընթացքում Ֆրանսիայի ընտրարշավին միջամտել է հօգուտ Էմանուել Մակրոնի, հայտարարել է WikiLeaks-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օբաման ֆրանսիական ընտրություններին միջամտել է Մակրոնի կողմում այն բանից հետո, երբ ԿՀՎ-ին կարգադրել է գողանալ կուսակցության ծրագրերը»,- նշված է կազմակերպության Twitter-յան հաշվում հրապարակված հաղորդագրության մեջ:
2017 թվականի փետրվարի կեսին WikiLeaks-ը հայտարարել էր, որ ԱՄՆ ԿՀՎ-ն 2012 թվականին դեռեւս Ֆրանսիայի ընտրություններից առաջ եղած ժամանակահատվածում իր գործակալներին կարգադրել է մտնել երկրի հիմնական քաղաքական կուսակցությունների մեջ եւ թափանցել նրանց էլեկտրոնային համակարգեր: Փաստաթղթերից հետեւում է, որ ԿՀՎ-ի հետաքրքրությունն է առաջացրել այդ պահին գործող նախագահ Նիկոլա Սարկոզին, երկրի ապագա նախագահ Ֆրանսուա Օլանդը, «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը եւ նախագահի նախկին թեկնածուներ Մարտին Օբրին ու Դոմինիկ Սթրոս Կանը: Ֆրանսիայում կուսակցական կառույցներին հետեւելու ԿՀՎ-ի գործողությունը շարունակվել է 10 ամիս:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է