Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնը Լը Պենից առաջ է անցել
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 60 տոկոս ձայներով առաջ է անցել իր մրցակցուհուց՝ «Ազգային ճակատ» կուսակցությունից թեկնածու Մարին Լը Պենից, հայտնում է բելգիական Soir պարբերականը՝ վկայակոչելով երեք հետազոտական ինստիտուտների հարցումների արդյունքները:
Պարբերականը նշում է, որ կարող է զգալի լինել նաեւ դատարկ եւ անվավեր քվեաթերթիկների թիվը:
Ֆրանսիայում օրենքով արգելված է մինչեւ քվեարկության ավարտը տեղամասերից դուրս գալուց հետո կատարված հարցումների արդյունքների եւ կանխատեսումների հրապարակումը, խախտման համար նախատեսված է 75 հազար եվրոյի տուգանք: Այս կապակցությամբ հարեւան երկրների, այդ թվում՝ Բելգիայի, Շվեյցարիայի եւ Գերմանիայի լրատվամիջոցները հրապարակում են սեփական հետազոտությունների տվյալները, որոնք Ֆրանսիայում կասկածներ են հարուցում. նախկինում քվեարկության օրը կատարված նման հարցումները, ինչպես հաստատել են քվեարկության վերջնական արդյունքները, երբեմն սխալ են եղել:
Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ապրիլի 23-ին անցկացված առաջին փուլում բելգիական RTBF հեռուստաալիքի կանխատեսումները շատ մոտ էին վերջնական արդյունքներին՝ ունենալով 0,5-ից մինչեւ 3 տոկոսի շեղում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է