Բազմաթիվ անպատասխան հարցեր
Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար երկու կազմակերպության կառավարության կողմից դրամական միջոցներ հատկացնելու հարցը երկար ժամանակ քննարկման առարկա էր, սակայն բազմաթիվ հարցեր այդպես էլ պատասխան չստացան:
Պատասխան չստացավ առաջին և կարևոր հարցը. ի՞նչ ստվերային պարտավորությունների արդյունքում էր ՀՀ կառավարությունը ֆինանսավորել Սորոսի ֆոնդի ուղիղ ազդեցության տակ գտնվող ՀԿ-ների դիտորդական առաքելությունը Արցախում։ Առավել ևս, որ բաց և թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկած կառավարությունը գնաց փակ ընտրության ճանապարհով, ինչո՞ւ առանց մրցույթի, ինչո՞ւ հենց այս կազմակերպությունները։
Առանց մրցույթի վերոնշյալ կազմակերպություններին ընտրելը կարող է նշանակել, որ ընտրողը՝ կառավարությունը, կոնկրետ խնդիրներ էր դրել նրանց առաջ, որոնք չհրապարակվեցին:
Ի՞նչ երաշխիքներ ուներ կառավարությունը, որ այդ ՀԿ-ները Արցախում չեն իրականացնի հակապետական գործունեություն։ Ցանկալի կլիներ մտածել, որ ՀՀ կառավարությունն այս կազմակերպություններին ֆինանսավորելով և գործուղելով Արցախ, վստահ էր, որ ամբողջովին տիրապետելու է իրավիճակին։ Իսկ եթե ո՞չ։ Արդյո՞ք հենց դա չէր նրանց Արցախ գործուղելու և պետության կողմից ֆինանսավորելու իրական նպատակը։
Այս բոլոր մտահոգությունները պայմանավորված են առաջիկայում Արցախում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտություններին փակ ընտրությամբ Արցախ հերթական սորոսական կազմակերպությունների գործուղման վտանգով:
Այս պարագայում միակ լուծումը կլինի մտահոգ հասարակական կազմակերպությունների միավորումը՝ հայտ ներկայացնել եւ իրականացնել դիտորդական առաքելություն Արցախում 2020թ. կայանալիք ընտրություններում՝ Արցախի օրենսդրությանը համապատասխան, տեղի իշխանությունների համաձայնությամբ։
Սա աշխատանք է, որը պետք է անել։ Հանրային դաշտում կան բազմաթիվ ակտիվ հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպանական խմբեր, որոնք կարող են հայտ ներկայացնել և մասնակիցը դառնալ կարևոր գործի։ Ի դեպ, Արցախի իշխանություններն էլ նույնպես պետք է ավելի ակտիվ լինեն այս գործում, և կոնֆորմիզմը միշտ չէ, որ հասկացվում է։ Եթե կան մտահոգություններ, ապա պետք է գտնել խաղաղ, օրինական լուծումներ։
Արման Պետրոսյան
«Իմ Ձայնը» ՀԿ

















































Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են