Charlie Hebdo–ն պատկերել է Լե Պենին եւ Մաքրոնին շների տեսքով
Ֆրանսիական սկանդալային երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը իր էջում հրապարակել է երկրի նախագահի թեկնածուներ Մարին Լե Պենի եւ Էմանուել Մաքրոնի ծաղրանկարները՝ շների տեսքով։ Նկարը հայտնվել է «Օրվա նկար» բաժնում։
«Հառաջ» շարժման առաջնորդը պատկերված է պուդելի կերպարով, որն ասում է «Մարի՛ն, տե՛ղդ»։ Նրա հետեւից վազում է փոքրիկ ֆրանսիական բուլդոգը՝ «Ազգային ճակատի» նախկին առաջնորդի դեմքով՝ ասելով «Հա՞ֆ»։ Նկարը վերնագրված է՝ «Մաքրոնը Ելիսեյան պալատում»։
Այս թեմայով սա շաբաթաթերթի առաջին նկարը չէ։ Ապրիլի 25-ին Charlie Hebdo-ն ծաղրանկար էր հրապարակել Մաքրոնի եւ նրա կնոջ՝ Բրիջիտի վերաբերյալ, որտեղ Բրիջիտն ամուսնուն ասում էր. «Հագիր քո անջրաթափանց բաճկոնը, փիսիկս»։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 7-ին։ Առաջին փուլի արդյունքներով՝ պայքարը շարունակում են Էմանուէլ Մաքրոնը՝ ձայների 24,1 տոկոսով եւ Մարին Լե Պենը՝ ում իրենց ձայնն են տվել ընտրողների 21,3 տոկոսը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է