Սվիտալսկի. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը մինչեւ նոյեմբեր կարող է պատրաստ լինել
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող է պատրաստ լինել մինչեւ նոյեմբեր, Բրյուսելում նախանշված «Արեւելյան գործընկերության» անդամ պետությունների գագաթնաժողովը: Մայիսի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ե՞րբ կարելի է սպասել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը:
Նրա խոսքով՝ համաձայնագիրն արդեն պետք է հաստատվի տեխնիկական առումով: «Այդ պատճառով մենք անհամբերությամբ ենք սպասում այս տարվա նոյեմբերին: Կարծում եմ՝ մարդիկ, որոնք ներգրավված են այդ գործընթացում, անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաձայնագիրը պատրաստ լինի մինչեւ նոյեմբերին Բրյուսելում նախանշված «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը»,- ընդգծեց Պյոտր Սվիտալսկին:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Եվրամիության հետ նոր Շրջանակային համաձայնագիրն այնքան էլ չի տարբերվում Ասոցացման մասին համաձայնագրից, որից Հայաստանը հրաժարվեց 2013 թվականին:


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Մեղրատոն 2026». փեթակն ու արհեստական բանականությունը՝ Երևանի «Երազ» այգում
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)