Թբիլիսիում փոքր տղային դանակով վիրավորած կնոջը հարկադիր բուժման են ուղարկել
Թբիլիսիի քաղաքային դատարանը դադարեցրել է քաղաքի փողոցներից մեկում երեխաների վրա հարձակված Թամարա Սաձագլիշվիլիի հանդեպ քրեական հետապնդումը եւ նրան ուղարկել է հարկադիր բուժման, հայտնում է «Sputnik-Գրուզիա»-ն՝ հղում կատարելով «Առաջին ալիքին»։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 27-ի երեկոյան, Պեկինի փողոցում։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես է Սաձագլիշվիլին մոտենում կողքով երկու երեխաների հետ միասին անցնող ամուսնական զույգին, հանում պայուսակից դանակը, մի քանի անգամ սահեցնում տղայի դեմքին եւ նույնը փորձում կատարել նրա քրոջ հետ, սակայն ծնողները հասցնում են փրկել նրան։
Քրեական գործի դադարեցման պատճառը դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է, ըստ որի կինը հոգեկան խնդիրներ ունի եւ հանցանքը կատարելիս անմեղսունակ է եղել։
Սաձագլիշվիլիի փաստաբանի խոսքերով, եթե իր պաշտպանյալի վիճակը լավանա, նրան կարող են վաղաժամկետ բաց թողնել։
Հարձակումից մի քանի օր անց տուժած տղային դուրս են գրել հիվանդանոցից։ Նրա քթին եւ աջ այտին խորը վնասվածքներ են եղել։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...